Nikoghayos Tigranyan str. 7
+37493887306

Սենյոր

Վիտամինային-հանքային նյութերի համալիր պրոբիոտիկներով

Սենյոր lifepac layfpak senior

Կյանքը վիտամինների և հանքային նյութերի համագործակցություն է, և դրանց համարժեք մուտքը մեր օրգանիզմ օգնում է նյութափոխանակության պրոցեսին, ամրապնդում է իմունիտետը և պաշտպանում մեզ բացասական արտաքին ներգործություններից: Սակայն վիտամինների և հանքային նյութերի յուրացումն անհնար է, եթե մեր աղիքային միկրոֆլորան խանգարված է:
Սենյորը սննդանյութեր է մատակարարում մեր օրգանիզմի յուրաքանչյուր բջջին՝ դրանով իսկ երկարացնելով նրա կենսագործունեությունը: Սենյոր համալիրի բաղադրության մեջ են մտնում վիտամինների և հանքային նյութերի լիակատար հավաքածու, ինչպես նաև օգտակար բիֆիդոբակտերիաներ, որոնք բարձրացնում են իմունիտետը և ֆիզիկական ակտիվությունը, նպաստում օրգանիզմի հակատարիքային պաշտպանությանը և բոլոր համակարգերի առողջ վիճակին:
Վիտամինները և հանքային նյութերը դասվում են սննդի անհրաժեշտ բաղադրիչներին, որոնք օրգանիզմում կարևոր ֆիզիոլոգիական գործառույթներ են կատարում՝ նյութափոխանակության կարգավորման, օրգանիզմի աճի և զարգացման պրոցեսի ապահովում, ֆիզիոլոգիական կենսաքիմիական հավասարակշռության պահպանում:

ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ի տարբերություն այլ վիտամինային-հանքային նյութերի համալիրների՝ Սենյորի բաղադրության մեջ պարունակվում են բ իֆիդոբ ակտերիաներ , որոնք նպաստում են համալիրի բոլոր օգտակար նյութերի լրիվ յուրացմանը:
Վիտամինների և հանքային նյութերի լավագույն հավաքածուն բարերար է ազդում օրգանիզմի բոլոր համակարգերի վրա՝ դրանով իսկ բարձրացնելով կենսական տոնուսը և օրգանիզմն ապահովելով էներգիայով, իսկ մարդուն՝ հիանալի ինքնազգացողությամբ:
Ի տարբերություն այլ վիտամինային-հանքային նյութերի համալիրների, որոնցում պարունակվում են առանձին վիտամինների և հանքային նյութերի մե-գաչափաքանակներ, Սենյոր համալիրը այնպես է հավասարակշռված, որ հարմար է տևական օգտագործման համար:

ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
• Նպաստում է բոլոր վիտամինների և հանքային նյութերի լրիվ յուրացմանը:
• Պահպանում է աղիքային միկրոֆլորայի հավասարակշռությունը:
• Ամրացնում է իմունիտետը:
• Նպաստում է ավիտամինոզի կանխարգելմանը:
• Կարգավորում է նյութափոխանակությունը:
• էներգիա, առույգություն և լավ ինքնազգացողություն է հաղորդում:
• Նվազեցնում է «վատ» խոլեստերինի մակարդակը:
• Մասնակցում է օստեոպորոզի կանխարգելմանը:

Ո՞Վ ՊԵՏՔ է ԸՆԴՈՒՆԻ ՍԵՆՅՈՐ
• Բոլոր մարդիկ, ովքեր հոգ են տանում իրենց առողջության մասին և կարիք ունեն անհրաժեշտ օգտակար նյութերով օրգանիզմը հարստացնելու:
• Նրանք, ովքեր հետևում են տարբեր սննդակարգերի և, ի հետևանս, կարիք ունեն սննդի իրենց օրաբաժնում անհրաժեշտ վիտամինների և հանքային նյութերի պակասը լրացնելուն:
• Նրանք, ովքեր տևական և/կամ ծանր ընթացող հիվանդություններից, այդ թվում նաև՝ ինֆեկցիոն, հետո անցնում են վերականգնման շրջան և հատկապես կարիք ունեն օրգանիզմում վիտամինների և հանքային նյութերի պակասը լրացնելուն:
• Բուսակերներին:
• Տարեց մարդկանց:
• Նրանք, ովքեր ապրում են էկոլոգիապես անբարենպաստ շրջաններում:
• Նրանք, ովքեր սթրեսային իրավիճակներ, բարձր ֆիզիկական և մտավոր բեռնվածություններ են զգում:
• Նրանք, ովքեր արագ սննդին վարժվելու հետևանքով չեն հետևում առողջ սննդի:
• Նրանք, ում իմունային համակարգը թուլացած է:
• Նրանք, ում նշանակվել է հակաբիոտիկներով բուժում, կամ նրանք, ովքեր մշտապես օգտագործում են սինթետիկ ծագման դեղամիջոցներ:
• Նրանք, ում միկրոֆլորան խախտված է:

ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Խորհուրդ է տրվում ընդունել մեծահասակներին օրվա առաջին կեսին 1 դեղապատիճ՝ ուտելու ընթացքում ջրով խմելով:
Պահել սենյակային ջերմաստիճանում (25°0-ից ոչ բարձր) չոր, լույսից պաշտպանված և երեխաների համար անհասանելի տեղում:
Պիտանիության ժամկետը՝ 3 տարի:

+374 93 88 73 06


Թողեք Ձեր համարը, մենք կզանգահարենք

    Ձեր անունը*

    Ձեր հեռախոսահամարը*

    ×