Յունիոր Նեո - լավագույն վիտամինային-հանքային նյութերի համալիր երեխաների համար
«Ե՞րբ է անհրաժեշտ վիտամիններ տալ» հարցին ցանկացած ծնող կպատասխանի՝ միշտ: Եվ դա ճիշտ է, քանի որ մարդու իմունիտետը, նրա մաշկի, մազերի, ոսկորների և ներքին օրգանների կառուցվածքը ձևավորվում են արդեն վաղ մանկությունում: Եվ եթե այդ շրջանում երեխան չի ստանում բավարար քանակությամբ սննդանյութեր, դրանց պակասը ապագայում լրացնելը շատ դժվար կլինի: Ավելին, մեծանալու յուրաքանչյուր փուլում, լինի դա մանկամսուր, մանկապարտեզ թե դպրոց, նրան անհրաժեշտ է վիտամինների և հանքային նյութերի հատուկ խումբ, որոնք կնպաստեն ճիշտ զարգացմանը: Սակայն այդ վիտամինների և հանքային նյութերի ճիշտ և լիարժեք յուրացման համար հարկ է մանկան առողջ օրգանիզմի համար նախապատրաստել այսպես կոչված հարթակ: Հենց դա կդառնա բոլոր «շինանյութերի» համար իսկական հենքը, որոնք հետագայում ձևավորելու են առողջ և ներդաշնակ զարգացող երեխայի օրգանիզմը: Ազդելով բջջային մակարդակում՝ Յունիոր նեո (Junior Neo) համալիրի ակտիվ բաղադրիչներն ընդգրկում են մանկան օրգանիզմի բոլոր համակարգերը և ապահովում են երեխայի համակողմանի զարգացումը ակտիվ աճի շրջանում: Դրանց անխափան աշխատանքը հնարավորություն է ընձեռում, որ երեխայի զարգացումը բնականոն ընթանա, որ նա կարողանա առողջ և կենսուրախ մեծանալ: Քննենք Յունիոր նեո (Junior Neo,Юниор Нео) համալիրի բաղադրիչների ազդեցությունը երեխայի օրգանիզմի հիմնական համակարգերի օրինակով:
ԿԻՐԱՈՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Խորհուրդ է տրվում ընդունել 4 տարեկանից մեծ երեխաներին՝ օրը երկու անգամ 1-ական հաբ ուտելու ընթացքում՝ ծամելով:
Պահել սենյակային ջերմաստիճանում (25°C-ից ոչ բարձր) չոր, երեխաներին անհասանելի տեղում:
Պիտանիության ժամկետը՝ 3 տարի:
ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
• Ապահովում է աճող օրգանիզմը անհրաժեշտ վիտամինների, միկրո- և մակրոտարրերի լիակատար հավաքածուով:
• Ապահովում է կալցիումի լիարժեք յուրացումը և նպաստում ոսկորների և ատամների ամրապնդմանը:
• Բարձրացնում է օրգանիզմի կայունությունը մրսածության հիվանդությունների նկատմամբ,ամրացնում իմունիտետը:
• Արդյունավետ է մանկապարտեզին և դպրոցին հարմարվելու շրջանում:
• Նպաստում է երեխայի ճիշտ զարգացմանը:
• Երեխայի նյարդային համակարգն ավելի կայուն է դարձնում:
• Բարձրացնում է շարժողական և ճանաչողական ակտիվությունը:
• Համապատասխանում է ներդաշնակ զարգացման համար աճող օրգանիզմի կարիքներին
ԱՈԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Յունիոր նեո (Junior Neo) ԿԱՀ-ի բաղադրության մեջ մտնում է աճող օրգանիզմի համար անհրաժեշտ վիտամինների, միկրո- և մակրոտարրերի «ոսկեհավաքածու»: Օգտագործման պարզությունը՝ շոկոլադի համով ծամելու հաբեր, երեխաները ընկալում են որպես համեղ կոնֆետ:
Ո՞Վ ՊԵՏՔ է ԸՆԴՈՒՆԻ ՅՈՒՆԻՈՐ ՆԵՈ
• Նախադպրոցական և դպրոցական տարիքի բոլոր երեխաները՝ օրգանիզմի ընդհանուր ամրապնդման համար:
• Այն երեխաները, ովքեր ակտիվ աճի շրջանում հատկապես կարիք ունեն լրացուցիչ վիտամինների և հանքային նյութերի:
• Քնկոտությամբ, ավելորդ քմահաճությամբ, դյուրհոգնելիությամբ, ախորժակի վա-տացմամբ տառապող երեխաները:
• Հաճախակի հիվանդացող, թույլ իմունիտետով երեխաները:
• Օրգանիզմում վիտամինների կամ հանքային նյութերի պակաս զգացող երեխաները:
Բաղադրությունը և բաղադրիչների նկարագրությունը
Բաղադրիչները | 1 հաբը (756 մգ) պարունակում է | ||
Մագնեզիում | 22,5 մգ | Վիտամին B6 | 0,3 մգ |
Մանգան | 0,3 մգ | Վիտամին B2 | 0,3 մգ |
Կիտրոնի կեղևի մզվածք | 20 մգ | Վիտամին B1 | 0,25 մգ |
Վիտամին C | 15 մգ | Պղինձ | 85 մկգ |
Վիտամին PP | 3 մգ | Վիտամին B9 | 50 մկգ |
Վիտամին E | 1,7 մգ | Քրոմ | 10,5 մկգ |
Երկաթ | 1,5 մգ | Վիտամին B3 | 0,75 մկգ |
Ցինկ | 1,15 մգ | Վիտամին B12 | 0,25 մկգ |
Բետա-կարոտին | 0,75 մգ |