Քրոմվիտալ - լիցքավորում է էներգիայով յուրաքանչյուր բջիջ
Առողջ, եռանդուն և աշխատունակ մարդ՝ այս երեք հասկացությունները փոխլրացնում են միմյանց։ Միայն առողջ մարդը կարող է եռանդուն լինել, իսկ օրգանիզմի բարձր էներգետիկան հնարավորություն է տալիս աշխատանքի լավ արդյունքների և բարձր արդյունավետության հասնելու։ Սակայն այսօր բավական դժվար է հասնել նման ներդաշնակության, քանի որ ժամանակակից կյանքի տեմպը խլում է ուժերը։ Եվ նույնիսկ երկար սպասված հանգիստը թեթևացում չի բերում, և առավոտյան դուք նորից արթնանում եք հոգնա։ Ձեր վիճակը բնորոշվում է գերհոգնելիությամբ, քրոնիկական հոգնածությամբ, թուլ ությամբ, գրգռվածությամբ, գլխացավերով, հաճախակի հիվանդություններով, կենսական տոնուսի նվազմամբ։ Երբ օրգանիզմի պաշտպանական ուժերը թուլ ացած են, բավական է մի փոքր խթան, որպեսզի ճոճանակը թեքվի հիվանդության կողմը։ Վաղ առավոտից մինչև ուշ երեկո եռանդուն և առույգ լինել, անբարենպաստ գործոնների նկատմամբ օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնել և հզոր ընդհանուր ամրապնդող ազդեցություն կարող է ունենալ բազմաբաղադրիչ էներգոտոնիկ Քրոմվիտալ+ը, որը, ի թիվս այլ բաների, ներառում է իր մեջ ադապտոգեն կոչվող բույսերի հատուկ խումբ։ Ադապտոգենները հնարավորություն են տալիս օրգանիզմին հարմարվելու արտաքին միջավայրի այնպիսի անբարենպաստ գործոններին, ինչպիսիք են ցուրտը, շոգը, իոնացնող ճառագայթումը, թթվածնի պակասը (հիպօքսիա), մեծ ֆիզիկական բեռնվածությունը։ Այսպիսով, Քրոմվիտալ+ բուսական համալիրը կարող է ոչ միայն ուժեղ ընդհանուր ամրապնդող ազդեցություն ունենալ, բարձրացնել օրգանիզմի տոնուսը, նրա աշխատունակությունը, իմունիտետը և կայունությունը անբարենպաստ գործոնների և ախտածին ազդակների նկատմամբ, այլև օգնել լիարժեք կյանքով ապրելու՝ չզգալով ուժերի անկում՝ թե՛ ֆիզիկական և թե՛ բարոյական։ Այս բուսական համալիրի բաղադրության մեջ մտնող հատուկ ընտրված բաղադրիչներն ապահովում են բջջային շնչառություն և էներգիայով են լիցքավորում օրգանիզմի յուրաքանչյուր բջիջը։
ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
• Լիցքավորում է էներգիայով յուրաքանչյուր բջիջ;
• Նպաստում է մտավոր և ֆիզիկական աշխատունակության բարձրացմանը;
• Ունենում է խթանող և տոնուսավորող ազդեցություն;
• Նպաստում է հոգնելիության նվազմանը;
• Ունենում է ադապտոգեն ազդեցություն;
• Ունենում է հակաօքսիդանտային ազդեցություն;
• Նպաստում է արյան մեջ շաքարի մակարդակի կանոնավորմանը։
ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ի տարբերություն բազմաթիվ էներգոտոնիկների’ Քրոմվիտալ -ը բազմաբադադրիչ համալիր է, որը բարձրացնում է մտավոր և ֆիզիկական աշխատունակությունը, կենսական տոնուսը և հարստացնում մարդու օրգանիզմը բոլոր անհրաժեշտ նյութերով: Քրոմվիտալ -ը չի առաջացնում նյարդային համակարգի պաշարների հյուծում, այլ, ընդհակառակը, բարձրացնում է դրա պաշարները: Քրոմվիտալ -ը չի առաջացնում վարժվածություն, բարձր գրգռվածություն կամ դեպրեսիա:
Ո՞Վ ՊԵՏՔ է ԸՆԴՈՒՆԻ ՔՐՈՄՎԻՏԱԼ+
• Նրանք, ովքեր իրենց օրգանիզմը ենթարկում են բարձր ֆիզիկական կամ մտավոր բեռնվածությունների (հատկապես ուսանողները քննաշրջանի ժամանակ);
• Նրանք, ում իմունային համակարգը թուլացած է, ով ֆիզիկապես թույլ է կամ հաճախ է հիվանդանում;
• Նրանք, ովքեր տառապում են շաքարային դիաբետով;
• Նրանք, ովքեր հոգ են տանում իրենց առողջության մասին, ձգտում պահպանել կենսական տոնուսը և, ի հետևանս, կարիք ունեն համալիրի, որը բարձրացնում է աշխատունակությունը և ամրապնդում ամբողջ օրգանիզմը տարին գոնե երկու անգամ ավիտամինոզի շրջանում՝ գարնանը և աշնանը։
ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Քրոմվիտալ խորհուրդ է տրվում ընդունել մեծահասակներին օրը 2-ական դեղապատիճ՝ ուտելու ընթացքում ջրով խմելով։ Պահել սենյ ակային ջերմաստիճանում (25°C-ից ոչ բարձր) չոր, երեխաների համար անհասանելի տեղում։ Պիտանիության ժամկետը՝ 3 տարի։