fbpx
Arami str
+37493887306

Գիշերային քսուք

Գիշերվա ընթացքում մաշկը մեծ քանակությամբ խոնավություն է կորցնում, սակայն VISION Skincare գիշերային քսուկի օգտագործման շնորհիվ մաշկը միշտ կլինի խոնավեցված և թարմացած:

Գիշերային քսուկը արտադրվում է Շվեյցարական Ալպերի հալեցված սառցե ջրերի հիման վրա (սառցադաշտը գտնվում է 3658 մ բարձրության վրա): Այս ջուրը անցել է բնական մաքրման գործընթաց և պարունակում է բազմաթիվ օգտակար տարրեր: Սառցե ջուրը ինկապսուլացված է լիպոսոմների մեջ, որոնք ձևավորում են մաքուր սեղմված թթվածնի օքսիդի գնդիկներ:

Ջրի պարունակությունը մաշկի տարբեր շերտերում պակասում է  խորը շերտերից մինչև մակերևույթը. արտաքին շերտերում 80% -ից մինչև 13%: Միայն լիպոսոմներն են մատակարարում ջրի ներթափանցումը մաշկի խորը շերտերի մեջ և մատուցում երկարատև խոնավեցնող ազդեցություն:

  • Ձգում և ուժեղացնում է մաշկի տուրգորը
  • Վերականգնում է էլաստիկությունը և առաձկանությունը
  • Խոնավեցնում է
  • Կանխում է կնճիռների առաջացումը
  • Խթանում է կոլագենի և էլաստինի արտադրումը
  • Հանգստացնում է
  • Պահպանում է սթրեսից, որը առաջացել է ջերմաստիճանի տատանումներից
  • Ապահովում է մաշկի բնական փայլը

Բաղադրիչներ` ապացուցված հակատարիքային ազդեցությամբ

PhytoCellTecTMnunatak ® բուսական ցողունային բջիջներ

Նոր կոսմետիկական շարքի ողջ տեսականին պարունակում է բուսական ցողունային բջիջներ, որոնք կարևորագույն նշանակություն ունեն մաշկի տարիքային փոփոխությունները կանխելու հարցում: Դրանք մարդկային էպիդերմային ցողունային բջիջները պաշտպանում են քայքայումից և վնասվածքներից և խթանում են մաշկի ծածկույթի թարմացումը:

Երիտասարդ մաշկի էպիդերմիսը թարմանում է մոտավորապես չորս շաբաթը մեկ անգամ: Ծերացմանը զուգընթաց այս գործընթացը դանդաղում է. ցողունային բջիջների թիվը պակասում է, իսկ դրանց կենսունակությունը կրճատվում է: PhytoCellTecTMnunatak® ցողունային բջիջները, որոնք օգտագործվում են VISION Skincare կոսմետիկական շարքում, պարունակում են էպիգենետիկական գործոններ, որոնք նման են մեծահասակ մարդու ցողունային բջիջների գործոններին:

Առաջատար տեխնոլոգիանների շնորհիվ ցողունային բջիջներն ինկապսուլացված են լիպոսոմների մեջ` մաշկի մեջ խորը թափանցելու նպատակով: Դրանք լավացնում են մաշկի կառուցվածքը, էլաստիկությունը և առաձգականությունը (упругость)` պաշտպանելով մաշկի արտաքին շերտի ցողունային բջիջներն ուլտրամանուշակագույնի ստրեսային ազդեցությունից:

Ultradense® high-tech

Որակյալ կոսմետիկական արտադրանքի համար կարևորագույն չափանիշ է  հանդիսանում  բաղադրիչների խառնումը էմուլսիայի մեջ: էմուլսիայի բարձր որակը երաշխավորելու համար մենք օգտագործել ենք Ultradense® տեխնոլոգիան: VISION-ի կողմից ստեղծված այս առաջատար տեխնոլոգիան թույլ է տալիս կոսմետիկական միջոցների համար արտադրել ուլտրաթանձր էմուլսիա, այն է` կրեմային էմուլսիան ուլտրաձայնի միջոցով բաժանվում է նանոմասնիկների վրա, որոնք ավելի լավ են ներծծվում մաշկի խորը շերտերի մեջ: Այս եղանակով պատրաստված քսուքը 5-7անգամ ավելի թանձր  (500 նմ  սովորական 2000-2500 նմ-ի փոխարեն)  և միատարր է:

Ultradense® -ի շնորհիվ քսուկի նյութակազմվածքը դառնում է ավելի խիտ` իդեալական ներծծվելով մաշկի մեջ և չառաջացնելով, օրինակ, յուղայնության և կպչունության զգացողություն, ընդ որում, բաղադրիչների որակյալ բնութագրերի պահպանման համար կոնսերվանտներ չեն օգտագործվել: Այս տեխնոլոգիան արագացնում է քսուկի ներծծումը, խոնավեցնում է մաշկը` այն սնուցելով սննդարար տարրերով, տնտեսում է օգտագործվող քսուկի քանակությունը:

PhytoCellTecTMnunatak ® — ստանում են Saponaria pumila բույսի ցողունային բջիջներից` Ալպերում սառցե դարաշրջանը վերապրած հազվագյուտ ծաղիկից: Իր վրա երկար ժամանակ կրելով ցածր ջերմաստիճանի և մեծ քանակության արևային ճառագայթման ազդեցությունը, այս ծաղիկը ձեռք է բերել գոյատևելու յուրհատուկ ունակություն, վերականգնողական արդյունավետ մեխանիզմներ և պաշպտանիչ հատկություններ:

Աճի էպիդերմալ գործոն (ԱԷԳ)

 Մեր հեղափոխական կոսմետիկական շարքի կարևորագույն մաս է հանդիսանում նաև աճի էպիդերմալ գործոնը (ԱԷԳ), որը մեր մաշկի մեջ հայտնաբերված բնական ծագում ունեցող սպիտակուց է: Այն խթանում է բջիջների աճը և վերականգնումը, ինքնարտադրման միջոցով թարմանում է: ԱԷԳ-ն լավացնում է մաշկի տեսքը և առաձգականությունը, օգնում է կանխել արևի վնասակար ազդեցությունը, հավասարեցնում է դեմքի շրջագիծը և հարթեցնում կնճիռները: VISION Skincare կոսմետիկայում առկա ԱԷԳ-ն ստանում են բույսերից: Այս սպիտակուցը անցել է մաքրման բարձր աստիճան (97%) և չի պարունակում առողջության համար վնասակար էնդոտոքսիններ:

Բիոպեպտիդներ

VISION Skincare արտադրանքը հարստացված է նաև բիոպեպտիդներով` ծերացման դեմ կարևորագույն բաղադրիչներով: Բիոպեպտիդները նպաստում են մկանների կրճատման արգելափակմանը, կանխում են կնճիռների  առաջացումը կամ պակասեցնում դրանց  առկայությունը, դրական են ազդում մաշկի կառուցվածքի վրա, բարձրացնում են առաձգականությունը և տոնուսը:

Երեք պեպտիդային կոմպլեքսներն ունեն սիներգետիկ ազդեցություն մաշկի տարիքային փոփոխությունների դանդացեղցման ժամանակ:

093887306

Թողեք Ձեր համարը, մենք կզանգահարենք





Ձեր անունը*

Ձեր հեռախոսահամարը*

+374 93 88 73 06


Թողեք Ձեր համարը, մենք կզանգահարենք

Ձեր անունը*

Ձեր հեռախոսահամարը*

×
Яндекс.Метрика