Մաշկի վաղաժամ ծերացման պատճառը հիմնականում (90%) արևային ճառագայթներն են: Արևի 20 րոպե ճառագայթումը բավարար է մաշկը վնասելու համար: ՈՒՖ-ճառագայթները նպաստում են օրգանիզմում ազատ ռադիկալների քանակության արագ աճին, ինչը հանգեցնում է մաշկի բջիջների վնասմանը, ինչը կարող է մաշկի վաղաժամ ծերացման պատճառ դառնալ:
VISION Skincare ցերեկային քսուքը ներկայացված է մաշկի խնամքի երկու տեսակով. ձմեռային (SPF20) և ամառային (SPF30): Հայտնի է, որ մաշկի կարիքները ձմռանը և ամռանը տարբեր են: Ձմռանը չոր և ցրտահարված մաշկի սնուցման և վերականգման համար անհրաժեշտ է ավելի խիտ բաղադրություն ունեցող կոսմետիկա: Եվ ընդհակառակը, ամռանը մաշկը կարիք ունի ավելի թեթև և փափուկ բաղադրությամբ կոսմետիկայի, որը յուղայնության զգացողություն չի թողնում:
Բոլոր տեսակների մաշկի համար ստեղծված այս խոնավեցնող քսուքը կատարելապես հարմար է ՈՒՖ-ճառագայթներից մաշկը պաշտպանելու համար:
- Կանխում է վաղաժամ ծերացումը
- Կանխում է կնճիռների աեաջացումը
- Խթանում է կոլագենի և էլաստինի արտադրումը
- Խոնավեցնում է
- Ձգում և ուժեղացնում է մաշկի տուրգորը (էլաստիկությունը, առաձգականությունը)
- Արագացնում է մաշկի վերականգնումը:
Բաղադրիչներ` ապացուցված հակատարիքային ազդեցությամբ
PhytoCellTecTMnunatak ® բուսական ցողունային բջիջներ
Նոր կոսմետիկական շարքի ողջ տեսականին պարունակում է բուսական ցողունային բջիջներ, որոնք կարևորագույն նշանակություն ունեն մաշկի տարիքային փոփոխությունները կանխելու հարցում: Դրանք մարդկային էպիդերմային ցողունային բջիջները պաշտպանում են քայքայումից և վնասվածքներից և խթանում են մաշկի ծածկույթի թարմացումը:
Երիտասարդ մաշկի էպիդերմիսը թարմանում է մոտավորապես չորս շաբաթը մեկ անգամ: Ծերացմանը զուգընթաց այս գործընթացը դանդաղում է. ցողունային բջիջների թիվը պակասում է, իսկ դրանց կենսունակությունը կրճատվում է: PhytoCellTecTMnunatak® ցողունային բջիջները, որոնք օգտագործվում են VISION Skincare կոսմետիկական շարքում, պարունակում են էպիգենետիկական գործոններ, որոնք նման են մեծահասակ մարդու ցողունային բջիջների գործոններին:
Առաջատար տեխնոլոգիանների շնորհիվ ցողունային բջիջներն ինկապսուլացված են լիպոսոմների մեջ` մաշկի մեջ խորը թափանցելու նպատակով: Դրանք լավացնում են մաշկի կառուցվածքը, էլաստիկությունը և առաձգականությունը (упругость)` պաշտպանելով մաշկի արտաքին շերտի ցողունային բջիջներն ուլտրամանուշակագույնի ստրեսային ազդեցությունից:
Ultradense® high-tech
Որակյալ կոսմետիկական արտադրանքի համար կարևորագույն չափանիշ է հանդիսանում բաղադրիչների խառնումը էմուլսիայի մեջ: էմուլսիայի բարձր որակը երաշխավորելու համար մենք օգտագործել ենք Ultradense® տեխնոլոգիան: VISION-ի կողմից ստեղծված այս առաջատար տեխնոլոգիան թույլ է տալիս կոսմետիկական միջոցների համար արտադրել ուլտրաթանձր էմուլսիա, այն է` կրեմային էմուլսիան ուլտրաձայնի միջոցով բաժանվում է նանոմասնիկների վրա, որոնք ավելի լավ են ներծծվում մաշկի խորը շերտերի մեջ: Այս եղանակով պատրաստված քսուքը 5-7անգամ ավելի թանձր (500 նմ սովորական 2000-2500 նմ-ի փոխարեն) և միատարր է:
Ultradense® -ի շնորհիվ քսուկի նյութակազմվածքը դառնում է ավելի խիտ` իդեալական ներծծվելով մաշկի մեջ և չառաջացնելով, օրինակ, յուղայնության և կպչունության զգացողություն, ընդ որում, բաղադրիչների որակյալ բնութագրերի պահպանման համար կոնսերվանտներ չեն օգտագործվել: Այս տեխնոլոգիան արագացնում է քսուկի ներծծումը, խոնավեցնում է մաշկը` այն սնուցելով սննդարար տարրերով, տնտեսում է օգտագործվող քսուկի քանակությունը:
PhytoCellTecTMnunatak ® — ստանում են Saponaria pumila բույսի ցողունային բջիջներից` Ալպերում սառցե դարաշրջանը վերապրած հազվագյուտ ծաղիկից: Իր վրա երկար ժամանակ կրելով ցածր ջերմաստիճանի և մեծ քանակության արևային ճառագայթման ազդեցությունը, այս ծաղիկը ձեռք է բերել գոյատևելու յուրհատուկ ունակություն, վերականգնողական արդյունավետ մեխանիզմներ և պաշպտանիչ հատկություններ:
Աճի էպիդերմալ գործոն (ԱԷԳ)
Մեր հեղափոխական կոսմետիկական շարքի կարևորագույն մաս է հանդիսանում նաև աճի էպիդերմալ գործոնը (ԱԷԳ), որը մեր մաշկի մեջ հայտնաբերված բնական ծագում ունեցող սպիտակուց է: Այն խթանում է բջիջների աճը և վերականգնումը, ինքնարտադրման միջոցով թարմանում է: ԱԷԳ-ն լավացնում է մաշկի տեսքը և առաձգականությունը, օգնում է կանխել արևի վնասակար ազդեցությունը, հավասարեցնում է դեմքի շրջագիծը և հարթեցնում կնճիռները: VISION Skincare կոսմետիկայում առկա ԱԷԳ-ն ստանում են բույսերից: Այս սպիտակուցը անցել է մաքրման բարձր աստիճան (97%) և չի պարունակում առողջության համար վնասակար էնդոտոքսիններ:
Բիոպեպտիդներ
VISION Skincare արտադրանքը հարստացված է նաև բիոպեպտիդներով` ծերացման դեմ կարևորագույն բաղադրիչներով: Բիոպեպտիդները նպաստում են մկանների կրճատման արգելափակմանը, կանխում են կնճիռների առաջացումը կամ պակասեցնում դրանց առկայությունը, դրական են ազդում մաշկի կառուցվածքի վրա, բարձրացնում են առաձգականությունը և տոնուսը:
Երեք պեպտիդային կոմպլեքսներն ունեն սիներգետիկ ազդեցություն մաշկի տարիքային փոփոխությունների դանդացեղցման ժամանակ: