fbpx
Arami str
+37493887306

Յունիոր Հիթ Երեխաների համար

Պատրաստված է հատուկ երեխաների համար — Յունիոր հիթ

երեխաներ ուրախԵրեխաները թանկագին էակներ են, որոնք մեզ պարգևում են անհուն երջանկության զգացում: Երբ տանը փոքրիկ է հայտնվում, թվում է, թե աշխարհը նոր իմաստ է ձեռք բերում, այն լցվում է բարությամբ և լույսով: Բոլորս ենք ցանկանում, որպեսզի մեր բալիկները մեծանան առողջ, խելացի, նպատակասլաց և չափահաս կյանքում ցանկացած արգելք հաղթահարելու կարողությամբ:

Ծնողները պատրաստ են իրենց երեխաներին տալ ամենաթանկը, կերակրել ընտիր ուտեստներով, գնել ցանկալի խաղալիքները, ուսման տալ լավագույն ուսումնական հաստատություններում:  Բայց, ժամանակի ընթացքում նկատում են, որ որդին կամ դուստրը շատ լարված է, նյարդային, պարզվում է` սկսել է վատ սովորել դպրոցում և շուտ է հոգնում: Բացահայտվել է, որ իրական պատճառը մեծամասամբ այն է, որ երեխան չի ստանում քանակությամբ և որակով հավասարակշռված  սնունդ, որը կարող է բավարարել աճող օրգանիզմի պահանջը:

Ցավոք, երեխայի սովորական օրաբաժինն անգամ տեսականորեն  չի կարող ընդգրկել սննդի կարևորագույն բաղադրիչների անհրաժեշտ քանակությունը:

Այս իսկ պատճառով հարկ է օրաբաժինը հարստացնել կենսաբանորեն ակտիվ նյութերով, քանի որ դրանց պակասը հանգեցնում է դիմադրողականության անկման, նյութափոխանակության խանգարման, ֆիզիկական և մտավոր զարգացման արգելակման:

Այս խնդրի լուծման հարցում անգնահատելի օգնություն կցուցաբերի «Յունիոր Նեո» սննդի կենսաբանական ակտիվ հավելումը, վիտամիններ երեխաների համար:

«Յունիոր Նեո»-ն հատուկ երեխաների համար մշակված` շոկոլադային հաճելի համով

վիտամինահանքային համալիր է, որն ընդգրկում է 10 վիտամին և 10 հանքային բաղադրիչ, որոնք անհրաժեշտ են մանկական օրգանիզմի գործունեության համար:

Կենսաբանական ակտիվ հավելումները գործնականում անհրաժեշտ են բոլոր երեխաներին, քՅունիոր Նեոանի որ դրանք

·         Կարգավորում են նյութափոխանակությունը,

·         Բավարարում են վիտամինահանքային հիմնական պահանջը,

·         Ամրապնդում են իմունային համակարգը,

·         Բարձրացնում են վարակների դեմ դիմադրողականությունը,

·         Կանխարգելում են կարիեսը,

·         Խորհուրդ են տրվում մտավոր և ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում:

ՌԲԳԱ-ի Սննդի Գիտահետազոտական ինստիտուտի վերջին հետազոտությունների համաձայն, երեխաների 90%-ից ավելին տառապում են  այս կամ այն վիտամինի պակասից, ընդ որում, երեխաների մոտ կալցիումի պակասը զարգացող օրգանիզմի համար ամենավտանգավորներից է:

Սովորական երեխան լավագույն դեպքում ստանում է օրաբաժնի անհրաժեշտ չափի 1/3-ը: Միևնույն ժամանակ կալցիումը երեխայի օրգանիզմում կարևոր աշխատանք է կատարում. Ամրացնում է  ոսկորները, պաշտպանում է կարիեսից, օգնում է մկանների աշխատանքին, նվազեցնում է դյուրագրգռությունը, օգնում է նյարդային համակարգի նորմալ աշխատանքին:

Նորմալ աճի և զարգացման համար անհրաժեշտ նյութերի պակասը լրացնել կօգնի  “Յունիոր Բի բիգ (Junior be big)” մանկական սննդի կենսաբանական ակտիվ հավելման ընդունումը:

Յունիոր բի բիգ ԿԱԼՑԻՈՒՄՅունիոր Բի բիգ” վիտամինների, կալցիումի, եղեգի արդյունավետ հատկությունների շնորհիվ նպաստում է երեխայի օրգանիզմի ամրապնդմանը: Բավարարում է մանկական օրգանիզմի պահանջները, թույլ է տալիս մեծանալ հանգիստ և հավասարակշռված: Դրա վկայությունն են այն ծնողների բազմաթիվ շնորհակալությունները, որոնց երեխաները հավելումն օգտագործել են 2-3 ամիս, և նկատվել են հասակի աճ, մանկական օրգանիզմի բազմաթիվ գործառույթների կարգավորում:  Եվ ամենագլխավորը, ինչը գնահատում են ծնողները, VISION-ի արտադրանքի անվտանգությունն ու երաշխավորված բարձր որակն է:

Բնական վիտամինահանքային պատրաստուկները մշակվում են` հաշվի առնելով մանկական սննդաբանության ոլորտում կատարված նորագույն հետազոտությունները, դրանք արտադրվում են որակի GMP միջազգային չափանիշներին համապատասխան: Թողարկվում են ֆրանսիական “Արկոֆարմա”կոնցեռնի կողմից:

Վերջին տասը տարիների ընթացքում երեխաների հետ աշխատանքում մեծ փորձ ենք կուտակել: Կարևոր է հիշել, որ հասուն տարիքի շատ հիվանդություններ ծագմամբ մանկությունից են, և օրգանիզմին ժամանակին ցուցաբերած օգնությունը մարդուն ապագայուն կօգնի խուսափել առողջական լուրջ խնդիրներից:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

+374 93 88 73 06


Թողեք Ձեր համարը, մենք կզանգահարենք

Ձեր անունը*

Ձեր հեռախոսահամարը*

×
Яндекс.Метрика