Պայքար քրոնիկական հոգնածության դեմ
Կյանքի լարված ռիթմում ժամանակակից մարդու համար դժվար է դիմակայել տարբեր սթրեսների։ Ոչ ճիշտ ապրելակերպը և անբարենպաստ էկոլոգիական իրավիճակը էլ ավելի են դժվարացնում նրա գոյ ությունը։ Նոր դարը մեր կյանք ներմուծեց նոր զանգվածային հիվանդություն՝ կապված գերլարվածության, հոգեբանական և մտավոր լարվածության ավելացման հետ։ Քրոնիկական հոգնածության համախտանիշը՝ այսպես է կոչվում այս հիվանդությունը, 21-րդ դարի խարանն է, որի առաջատար ախտանշանը ոչ միայն նյարդային, այլև ողջ օրգանիզմի լրիվ հյուծումն է։
Նման հյուծման պատճառը արգելակման պրոցեսների նկատմամբ գրգռման պրոցեսների տևական գերակշռումն է։ Դա և՛ ուժեղ նյարդային սթրեսներն են, հուզմունքները, բախումները, ինչպես նաև չափից ավելի բեռնվածությունները։ Այս ամենը հանգեցնում է կենսական ուժերի գերածախսին և նրանց հյուծմանը, որոնք սովորական հանգստի միջոցով վերականգնել արդեն անհնար է։ Անտարբերությունը, դյուրագրգռությունը, հիշողության խանգարումը, ցրվածությունը, առանց պատճառի վախերի հայտնվելը՝ քրոնիկական հոգնածության ախտանշանները կարող են անհանգստացնել մի քանի ամիսներ և նույնիսկ տարիներ շարունակ։ Այս դեպքում խոսքը լուրջ հիվանդության մասին է, որից տուժում է օրգանիզմի ոչ առանձնահատուկ դիմադրողականությունը շրջակա միջավայրի տարբեր վնասող գործոնների ներգործության նկատմամբ։
Քրոնիկական հոգնածությունը հաղթահարելուն, հուզական վիճակը կայունացնելուն, տրամադրությունը լավացնելուն և օրգանիզմն անհրաժեշտ էներգիայով ապահովելուն ձեզ կօգնեն բուսական բաղադրիչները, որոնք նյարդային համակարգին անհրաժեշտ միկրոտարրերի հետ մեկտեղ միավորել է իր կազմում Ռեվիեն համալիրը։
ԿԻՐԱՈՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Ռեվիեն խորհուրդ է տրվում ընդունել մեծահասակներին օրը երկու անգամ 1-ական դեղապատիճ՝ ուտելու ընթացքում ջրով խմելով։ Պահել սենյակային ջերմաստիճանում (25°C-ից ոչ բարձր) չոր, երեխաների համար անհասանելի տեղում։
Պիտանիության ժամկետը՝ 3 տարի։
ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
• Օգնում է պայքարելու անտարբերության, վհատության, դյուրագրգռության և տագնապալի վիճակների դեմ։
• Ապահովում է օրգանիզմը էներգիայի անհրաժեշտ լիցքով, զգալիորեն լավացնում է տրամադրությունը, բարձրացնում ակտիվությունը, քնի խանգարումներ չի առաջացնում։
• Բարձրացնում է կենսական տոնուսը և օգնում առույգանալու։
• Կանխում է նյարդային և ֆիզիկական հյուծումը։
• Վերացնում նյարդային լարվածությունը և բարձրացնում աշխատունակությունը։
• Արթնացնում է ներքին էներգիան։
ԱՈԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հավասարակշռում է «գրգռում-արգելակում» նյարդային համակարգի հաշվեկշիռը, ինչը հնարավորություն է ընձեռում ոչ միայն ակտիվ աշխատելու, այլև հանգստանալու։
Ռեվիեն համալիրն այնպես է հավասարակշռված, որ նրա բաղադրիչներն օգնում են վերացնելու նյարդային լարվածությունը և միաժամանակ բարձրացնելու մտավոր աշխատունակությունն ու ապահովելու օրգանիզմը էներգիայի անհրաժեշտ լիցքով։
Ո՞Վ ՊԵՏՔ է ԸՆԴՈՒՆԻ ՌԵՎԻԵՆ
• Բոլոր մարդիկ քրոնիկական հոգնածության համախտանիշի կանխարգելման համար, հատկապես աշնան-ձմռան շրջանում, որն առավել բնորոշ է այս վիճակի զարգացման համար։
• Նրանք, ովքեր քրոնիկական հոգնածություն և էներգիայի ու կենսական ուժերի պակաս են զգում։
• Նրանք, ովքեր հաճախ են զգում տագնապի, անհանգստության, անտարբերության կամ դյուրագրգռության վիճակ։
• Նրանք, ում օրգանիզմը թուլացած է, մասնավորապես, երկարատև հիվանդությունից հետո։
• Նրանք, ովքեր լարված աշխատում են, սովորում կամ հաճախ գործուղումներ մեկնում։