fbpx
Arami str
+37493887306

D i Guard nano (D i Guard Nano)

Օրգանիզմի թունազերծում


Ամեն օր մեր օրգանիզմ են ընկնում հսկայական քանակությամբ ամենա-բազմազան թույներ և ծանր մետաղների մասնիկներ։ Իհարկե, մեր օրգանիզմը կլանում է նաև օգտակար նյութեր, սակայն վիճակագրական տվյալները սփոփիչ չեն. մինչև 70% վնասակար, թունավոր և ռադիոակտիվ մասնիկներ ամեն օր կործանարար ազդեցություն են ունենում մեր բջիջների վրա, ինչը հանգեցնում է լուրջ հիվանդությունների։ Տեխնածին առաջընթացի դարաշրջանում այս թիվը միայն կավելանա։
Կարելի է անվերջ թվարկել «քաղաքակրթության բարիքները», որոնցից է միկրոալիքային, էլեկտրամագնիսական, լուսային և ռադիոհաճախային ճառագայթումը։ Գրասենյակային և կենցաղային սարքեր ու տեխնիկա, համակարգիչներ, ռադիո- և բջջային հեռախոսներ, էլեկտրահաղորդման գծեր, մալուխներ, մարտկոցներ, գեներատորներ… Հետևանքը մեկն է՝ մեզ շրջապատող առարկաները քայքայում են օրգանիզմում բջջային փոխադարձ կապերը և մեզ համար վտանգ են ներկայացնում։ Իրոք, ինչպե՞ս պաշտպանվել կենցաղային ճառագայթումից։
D i Guard nano եզակի մթերքը բջջային մակարդակում օրգանիզմը մաքրելու հարցերում իսկական հեղափոխություն է։
Ֆոտոնուտրիենտների հզոր զուգակցության շնորհիվ D i Guard nano համալիրն իրականացնում է համակարգային մաքրում՝ անգնահատելի օգնություն ցույց տալով օրգանիզմի թունազերծման և արտազատիչ համակարգերին։ D i Guard nano-ն կանգնեցնում է բորբոքային պրոցեսները, նպաստում մարսողության համակարգը մաքրելուն՝ աղեստամոքսային համակարգի աշխատանքը խթանելու հաշվին, առողջ միկրոֆլորա է պահպանում աղիներում, դուրս է բերում թույները, պեստիցիդները, ալերգենները և ծանր մետաղները, ինչպես նաև ամրացնում է իմունիտետը՝ նվազեցնելով շրջակա միջավայրի բացասական գործոնների, այդ թվում նաև՝ բարձր ճառագայթման ներգործությունը։
D i Guard nano հեղափոխական մթերքը պարունակում է օրգանիզմը թույներից և ճառագայթման հետևանքներից պաշտպանելու ասպարեզում գլխավոր բաղադրիչներ՝ միկրոջրիմուռ քլորելա և տատասկաթզենի։

ԿԻՐԱՈՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Խորհուրդ է տրվում ընդունել մեծահասակներին օրը 1-ական դեղապատիճ՝ ուտելու ընթացքում ջրով խմելով։ Պահել սենյակային ջերմաստիճանում (25°C-ից ոչ բարձր) չոր, երեխաների համար անհասանելի տեղում։ Պիտանիության ժամկետը՝ 3 տարի։

ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
• Պաշտպանում է բորբոքային հիվանդություններից և ալերգիաներից։
• Խթանում է իմունային համակարգի աշխատանքը։
• Օժտված է հզոր հակաօքսիդանտային ազդեցությամբ։
• Նպաստում է օրգանիզմից թույները և ծանր մետաղները դուրս բերելուն։
• Օգնում է պաշտպանվելու կենցաղային ճառագայթման ազդեցությունից։
• Կապում և դուրս է բերում ալերգենները։
• Բարենպաստ է ազդում մարսողության համակարգի վրա։
• Վերականգնում է լյարդի բջիջները՝ ուժեղացնելով նրա թունազերծման ֆունկցիաները։
• Վերացնում է տարբեր ինտոքսիկացիաները, օգնում է թունավորումների ժամանակ։
• Նպաստում է խումարի համախտանիշի հաղթահարմանը։

ԱՈԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
D i Guard nano համալիրի բաղադրության մեջ մտնող քլորելա ակտիվ բաղադրիչը աճեցվում է էկոլոգիական և տեխնոլոգիական խիստ չափորոշիչների շրջանակներում՝ որակական և քանակական ցուցանիշների մշտական հսկողությամբ։
D i Guard nano-ի բաղադրիչներն ակտիվորեն ազդում են հակաօքսիդանտային պրոցեսների, ինչպես նաև օրգանիզմի թունազերծման պրոցեսների վրա։ Բարերար են ազդում մարսողության համակարգի վրա, զգալի օգնություն են ցույց տալիս սրտանոթային համակարգին, ինչպես նաև խոչընդոտում են ալերգիայի և նորագոյացությունների զարգացումը։

Ո՞Վ ՊԵՏՔ է ԸՆԴՈՒՆԻ D I GUARD NANO
• Բոլոր մարդիկ որպես կանխարգելիչ և օրգանիզմը վնասակար թույներից և ծանր մետաղներից մաքրող (տարին առնվազն երկու անգամ կամ մշտական հիմքով)։
• Նրանք, ում իմունիտետը թուլացած է, տառապում են ալերգիկ հիվանդություններից։
• Նրանք, ովքեր բնակվում են շրջակա միջավայրի աղտոտվածության բարձր աստիճանով շրջաններում կամ աշխատում են վնասակար արտադրություններում։
• Նրանք, ովքեր տառապում են լյարդի, մարսողության և ներզատիչ համակարգերի հիվանդություններից։
• Նրանք, ովքեր ալկոհոլ են օգտագործում և ծխում են։

+374 93 88 73 06


Թողեք Ձեր համարը, մենք կզանգահարենք

Ձեր անունը*

Ձեր հեռախոսահամարը*

×
Яндекс.Метрика