Nikoghayos Tigranyan str. 7
+37493887306

Հիպեր (Hiper, Гипер)

Բնական հակադեպրեսանտ


Տրամադրության անկում՝ թախծի զգացում և ուրախություն զգալու ունակության կորուստ, մտածողության խանգարում՝ բացասական դատողություններ, տեղի ունեցածի մասին հոռետեսական հայացք, շարժողական արգելակվածություն։ Այս եռյ ակը ոչ այլ ինչ է, եթե ոչ հոգեկան խանգարում, որը հին ժամանակներից մարդուն հայտնի է որպես դեպրեսիա։
Կյանքի և առօրյա գործունեության նկատմամբ հետաքրքրության կորուստը դեպրեսիայի ժամանակ շատ ավելի ինտենսիվ է, քան սովորական տխրության դեպքում, ավելի երկար է տևում և բնորոշվում է ոչ միայն բացասական ապրումներով, այլև օրգանիզմում ֆունկցիոնալ փոփոխություններով։ Նյարդային համակարգի այդ փոփոխությունները վնասում են գլխուղեղը, խանգարում սրտանոթային համակարգի աշխատանքը և նվազեցնում կենսական ակտիվությունը։
Բացի այդ, դեպրեսիան ուղեկցվում է սոցիալական հարմարեցման զգալի խանգարումներով։ Հուզական և մտածողական ոլորտում առանձնահատուկ փոփոխությունների հետևանքով մարդը հայտնվում է հետնապահների շարքում, երբ ունակ չէ սոցիալական շփումներ պահպանել և արդյունավետ աշխատել։
Ունայնության, վհատության, նվազած ինքնագնահատականի և անօգնականության զգացումը վերացնելուն, կյանքի նկատմամբ հետաքրքրությունը և նրանից բավականություն ստանալու ցանկությունը վերադարձնելուն կօգնի Հիպեր բնական համալիրը, որը միավորում է իր մեջ կենարար ուժը բուսական հակադեպրեսանտների և վիտամինների համալիրի ու մագնեզիումի, որոնք անփոխարինելի են նյարդային համակարգի ամրապնդման համար։

ԿԻՐԱՈՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հիպեր խորհուրդ է տրվում ընդունել մեծահասակներին օրը երկու անգամ 1-ական դեղապատիճ՝ ուտելու ընթացքում ջրով խմելով։
Պահել սենյակային ջերմաստիճանում (25°C-ից ոչ բարձր) չոր, երեխաների համար անհասանելի տեղում։
Պիտանիության ժամկետը՝ 3 տարի։

ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
• Լիցքավորում է լավատեսությամբ։
• Օժտված է հանգստացնող և հոգեմետ ազդեցությամբ, ցերեկային ժամերին քնկոտություն չի առաջացնում։
• Վերացնում է վհատության և տագնապի զգացումը, ընկճվածությունն ու անտարբերությունը, լավացնում է քունը։
• Ապահովում է ֆիզիկական և մտավոր ակտիվության սովորական մակարդակը, բարձրացնում է տրամադրությունը, լավացնում սոցիալական հարմարեցումը։
• Բարձրացնում է աշխատունակությունը։
• Կանխում է նյարդային խանգարումների զարգացումը։

ԱՈԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Նպաստում է աշխատունակության բարձրացմանը և սոցիալական հարմարեցման լավացմանը։
Հիպեր ԿԱՀ-ի ակտիվ բաղադրիչները նվազեցնում են դեպրեսիվ վիճակների վտանգը, բարձրացնում աշխատունակությունը։
Ի տարբերություն սինթետիկ հակադեպրեսանտների, որոնք կարող են հարուցել սերոտոնիկ համախտանիշ (լուրջ նևրոլոգիական վիճակ, որը բնորոշվում է բարձր ջերմությամբ, ջղաձգություններով և սրտի ռիթմի խանգարումներով), Հիպեր համալիրի բուսական բաղադրիչները կողմնակի ազդեցություն չունեն։
Վերականգնում է վնասված նյարդաթելերը, լավացնում նյարդային ազդակների փոխանցումը։

Ո՞Վ ՊԵՏՔ է ԸՆԴՈՒՆԻ ՀԻՊԵՐ
• Նրանք, ովքեր ենթակա են սթրեսների և դեպրեսիաների։
• Նրանք, ովքեր հաճախ են զգում տագնապի և անհանգստության վիճակ։
• Նրանք, ում նյարդային և սրտանոթային համակարգերը թուլացած են։
• Նրանք, ովքեր ուժեղ հուզական բեռնվածություն են զգում։

+374 93 88 73 06


Թողեք Ձեր համարը, մենք կզանգահարենք

    Ձեր անունը*

    Ձեր հեռախոսահամարը*

    ×