Nikoghayos Tigranyan str. 7
+37493887306

Արտեմիդա

Օգնություն "կրիտիկական օրերին"

artemida Արտեմիդա – Օգնություն “կրիտիկական օրերին”Հենց բնությունն է այնպես հոգ տարել, որ կնոջ օրգանիզմում պահպանվի հորմոնային հաշվեկշիռը, որը պահպանում է կնոջ առողջությունը և հնարավորություն տալիս նրան իրեն հիանալի զգալու, ակտիվ կյանքով ապրելու և երիտասարդ տեսք ունենալու։ Սակայն հորմոնային անհավասարակշռությունը, որը կարող է արտահայտվել որոշակի հորմոնների թե՛ պակասով և թե՛ գերակշռումով, բավական տարածված երևույթ է։
Հորմոնային հաշվեկշռի խախտումը հարուցում է մի շարք լուրջ խնդիրներ, որոնք կարելի է միավորել երկու մեծ և յուրաքանչյուր կնոջ համար այնքան կարևոր խմբերում՝ ծերացման պրոցեսը և, որպես հետևանք, արտաքին տեսքի փոփոխություններ, ու վերարտադրողական ֆունկցիա։
Կնոջ վերարտադրողական ֆունկցիան, որը ներկայացնում է բարդ բազմա-մակարդակ պրոցես, նույնպես ենթակա է հորմոնների մակարդակի մշտական փոփոխությունների։ Երբ այդ մակարդակը չի համապատասխանում բնական հաշվեկշռին, հայտնվում են մի շարք տհաճ ախտանշաններ, որոնց դեպքում վերարտադրողական համակարգի բնականոն գործունեությունն անհնար է։ Եվ եթե հորմոնների անհաշվեկշռի ազդեցությամբ բջջային ցիկլի փուլերից թեկուզ մեկը խախտվում է, ապա կնոջ օրգանիզմը սկսում է այնպիսի խնդիրներ զգալ, ինչպիսիք են ցավոտ և անկանոն դաշտանային ցիկլ, կնոջ սեռական ոլորտում բորբոքային պրոցեսների առաջացում, հղիանալու անկարողություն, դժվար տարվող հղիություն, նախադաշտանային համախտանիշ, տրամադրության տատանումներ կամ վատ քուն։ Իսկ նման հորմոնային անհաշվեկշռի տևական ազդեցությունը կարող է հանգեցնել ամենաբազմազան հիվանդությունների՝ արգանդի միոմայի, էնդոմետրիոզի, դիսֆունկցիոնալ արգանդային արյունահոսությունների, մաստոպաթիայի և այլն, ինչը վերջնարդյունքում կարող է ուռուց-քային հիվանդություններ հրահրել։
Ինչպես երկարացնել կնոջ երիտասարդությունը և կյանքի ընթացքում պահպանել կնոջ առողջությունը։ Ամենագլխավորը՝ անհրաժեշտ է հորմոնային հաշվեկշիռը պահպանել և վերականգնել դեռ վերարտադրողական տարիքում։
Հորմոնային հավասարակշռությունը վերականգնելուն և երիտասարդությունը երկարացնելուն կօգնի Արտեմիդա+ը: Սա բուսական բաղադրիչների և վիտամինների համալիր է, որն ապահովում և ուժեղացնում է կնոջ հորմոնային հաշվեկշռի պաշտպանությունը, նպաստում է ֆիզիկական և հուզական լարվածության վերացմանը, իսկ կանոնավոր օգտագործման դեպքում՝ ամսական ցիկլերի կանոնավորմանը, օգնում է նվազեցնելու նախադաշտանային շրջանում տհաճ և ցավոտ զգացողությունները, որովայնի ներքևում և կրծքում ցավերը, տրամադրության տատանումները։ Եթե դեռ երիտասարդ տարիքից սկսել Արտեմիդա ընդունել, ապա հնարավոր կլինի խուսափել բոլոր տարիքային հորմոնային փոփոխություններից, իսկ կանոնավոր օգտագործման դեպքում՝ նաև երկար ժամանակ պահպանել վերարտադրողական ֆունկցիաները։

ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
• Պահպանում է հորմոնների բնականոն մակարդակը։
• Օժտված է միզամուղ, հակասեպտիկ և ցավազրկող ազդեցությամբ։
• Կանոնավորում է դաշտանային ցիկլը, նախադաշտանային շրջանում և դաշտանի ժամանակ նվազեցնում ցավային համախտանիշը։
• Նպաստում է ֆիզիկական և հուզական լարվածության վերացմանը։
• Օժտված է հակաօքսիդանտային ակտիվությամբ։
• Նվազեցնում է կնոջ սեռական ոլորտում բորբոքային պրոցեսների առաջացման վտանգը։
• Օգնում է կանխելու և թեթևացնելու ՆԴՀ ախտանշանները՝ դյուրագրգռությունը, դյուրհոգնելիությունը և այտուցները։
• Կանխում է սակավարյունությունը, վերականգնում արյան մեջ երկաթի մակարդակը։
• Կանոնավորում է իգական սեռական հորմոնների փոխանակությունը, պահպանում վերարտադրողական ֆունկցիաները։

ԱՈԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Արտեմիդա+ի համալիր ազդեցությունը, որը հաստատում է հորմոնների ճիշտ հաշվեկշիռը, հարմար է յուրաքանչյուր երիտասարդ կնոջ համար և կանոնավոր օգտագործման դեպքում երկարացնում է վե-րարտադրողական շրջանը, կնշանակի նաև՝ կնոջ երիտասարդությունը։
Ի տարբերություն սինթետիկ հորմոնային պատրաստուկների՝ պարունակում է հայտնի պրոհորմոնային հատկություններով օժտված բույսեր, ինչը Արտեմիդա+ համալիրը դարձնում է անվտանգ կիրառության ժամանակ։
Օժտված է ոչ միայն հորմոնների ազդեցությանը փոխարինելու, այլև այս հորմոնների նկատմամբ օրգանիզմի ընկալիչների զգայունությունն ավելացնելու հատկությամբ։

Ո՞Վ ՊԵՏՔ է ԸՆԴՈՒՆԻ ԱՐՏԵՄԻԴԱ
• Բոլ որ կանայք, ովքեր հոգ են տանում իրենց առողջության մասին և ցանկանում են հնարավորինս երկար պահպանել ճիշտ հորմոնային հաշվեկշիռ։
• Այն կանայք, ովքեր տհաճ և ցավագին զգացողություններ են ունենում նախադաշտանային շրջանում և դաշտանի ժամանակ։
• Այն կանայք, ովքեր հետևում են տարբեր սննդակարգերի և անհաշվեկշռված սնվելու հետևանքով ենթակա են հորմոնային հաշվեկշռի խանգարումների։
• Կանանց՝ մաստոպաթիայի, արգանդի ֆիբրինոմայի, էնդոմետրիոզի, էնդոմետրիայի հիպերպլազիայի կանխարգելման կամ համալիր բուժման համար։
• Այն կանայք, ովքեր ցանկանում են հնարավորինս երկար պահպանել վերարտադրողական (մանկածնության) շրջանը։

ԿԻՐԱՈՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Խորհուրդ է տրվում ընդունել մեծահասակներին օրը երկու անգամ 1-ական դեղապատիճ՝ ուտելու ընթացքում ջրով խմելով։
Պահել սենյակային ջերմաստիճանում (25°C-ից ոչ բարձր) չոր, երեխաների համար անհասանելի տեղում։
Պիտանիության ժամկետը՝ 3 տարի։

+374 93 88 73 06


Թողեք Ձեր համարը, մենք կզանգահարենք

    Ձեր անունը*

    Ձեր հեռախոսահամարը*

    ×