Օստեոպորոզի կանխարգելում
Ձեր սննդի օրաբաժնում բավարար քանակությամբ կալցիում կա, և դուք վստահ եք, որ այն պարզապես պարտավոր է պահպանել ձեզ այնպիսի «լուռ համաճարակից», ինչպիսին օստեոպորո՞զն է։ Սակայն իրականում նվազագույն ընկնելը կամ նույնիսկ անհաստատ քայլը կարող են հանգեցնել կոտրվածքի։ Ինչո՞ւ է այդպես տեղի ունենում, որքան շատ կալցիում ենք օգտագործում, այնքան ավելանում է մեր ոսկորների փխրունությո՞ւնը։ Մի՞թե անհնար է օստեոպորոզից խուսափել։ Դատավճռի պես է հնչում…
Իրականում, կմախքի հիվանդությունը, որի դեպքում, չնայած ոսկրային հյուսվածքի բնականոն հանքայնացմանը, նկատվում է ոսկրային զանգվածի նվազում և ոսկրային հյուսվածքի ամբողջականության խախտում, հնարավոր է կանխել։
ՕստեոՍանում բնական համալիրը կապահովի օրգանիզմը ամենաարդյունավետ շինանյութով ամուր ոսկորների համար, կուժեղացնի վերականգնման պրոցեսները, կկանոնավորի կալցիումի փոխանակությունը և կբարձրացնի օրգանիզմի պաշտպանական ուժերը։ ՕստեոՍանումի ակտիվ բնական բաղադրիչները ոսկրային հյուսվածքին կալցիումի առաքման բնական կատալիզատոր են, նպաստում են ոսկրային հյուսվածքի հանքային բաղադրության և կառուցվածքի լավացմանը, ինչպես նաև նպաստում են օստեոպորոզի կանխմանը և վերականգնում են ոսկրային հյուսվածքը կոտրվածքների ժամանակ։
Ինչպես օրգանիզմի բոլոր օրգաններն ու համակարգերը, մեր ոսկորները նույնպես մշտապես փոփոխվում են։ Ինչպես և մեր օրգանները, ոսկորները կազմված են բջիջներից։ Մեր ոսկորները ձևավորող բջիջները կոչվում են օստեոբլաստներ, իսկ դրանք քայքայող բջիջները՝ օստեոկլաստներ։ Եվ եթե երիտասարդության տարիներին օստեոբլաստները գերիշխում են՝ կառուցելով ամուր ոսկորներ, որոնք պետք է ծառայեն ողջ կյանքի ընթացքում, ապա տարիքի հետ մենք սկսում ենք կորցնել մեր ոսկրային զանգվածը։ ՕստեոՍանում բուսական համալիրի բաղադրության մեջ մտնող վիտամին K2-ը կապված է օստեոբլաստների հետ, որոնք արտադրում են օստեոկալցին սպիտակուց։ Այս սպիտակուցը գլխավոր դերն է խաղում մեզ բոլորիս հայտնի կալցիումի փոխանակության մեջ։ Հենց օստեոկալցինն է նպաստում ոսկրային հյուսվածքի մեջ կալցիումի ներառմանը՝ նվազեցնելով օստեոպորոզի և կոտրվածքների վտանգը։
ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Նվազեցնում է օստեոպորոզի առաջացման վտանգը։
Լավացնում է ոսկորների կառուցվածքը, ավելացնում նրանց հանքային խտությունը։
Խոչընդոտում է ոսկրային հյուսվածքից կալցիումի ողողումը։
Օգնում է կոտրվածքների ժամանակ ոսկորներին արագ սերտաճելու։
Կանխում է ողնաշարի ձևախախտումը՝ թույլ չտալով կեցվածքի շեղում։
Մասնակցում է ոսկրային հյուսվածքի կարևորագույն սպիտակուցի՝ կոլագենի հասունացմանը։
Ամրացնում է ատամները, մազերը և եղունգները։
ԱՈԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Սիներգիկ ազդեցությամբ բաղադրիչների յուրօրինակ և բացառիկ բանաձևը միանգամից աշխատում է մի քանի ուղղություններով՝ ոսկորների կառուցվածքի ուժեղացում (օստեոպորոզի կանխարգելում), սրտանոթային համակարգի պաշտպանություն և մաշկի, եղունգների, մազերի և հոդերի հյուսվածքների վերականգնում։
ՕստեոՍանում համալիրի բաղադրության մեջ մտնող մումյոն պարունակում է ավելի քան 30 մակրո- և միկրոտարրեր, ինչը նպաստում է օրգանիզմի կողմից կալցիումի լրիվ յուրացմանը։ Մումյոն ոսկրային հյուսվածք կալցիումի առաքման բնական կատալիզատոր (արագացուցիչ) է, նպաստում է ոսկրային հյուսվածքի հանքային բաղադրության և կառուցվածքի լավացմանը։
Ո՞Վ ՊԵՏՔ է ԸՆԴՈՒՆԻ ՕՍՏԵՈՍԱՆՈւՄ
• Մարդիկ՝ կալցիումի և/կամ վիտամին D3-ի պակասի կանխարգելման համար։
• 50-ն անց մարդիկ, հատկապես կանայք կլիմաքսի շրջանում։
• Նրանք, ովքեր կոտրվածքներ ունեն։
• Նրանք, ովքեր հոգ են անում իրենց առողջության մասին և ովքեր անկախ գենետիկական ժառանգականությունից ցանկանում են հեռացնել և լրիվ կանխել օստեոպորոզի զարգացումը։
• Ատամները, մազերը և եղունգներն ամրացնելու համար։
ԿԻՐԱՈՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Խորհուրդ է տրվում ընդունել մեծահասակներին օրը 1-ական դեղապատիճ՝ առավոտյան ուտելու ընթացքում ջրով խմելով։
Պահել սենյակային ջերմաստիճանում (25°C-ից ոչ բարձր) չոր, երեխաների համար անհասանելի տեղում։
Պիտանիության ժամկետը՝ 3 տարի։