Բնական քնաբեր
Օրվա ընթացքում ձեր քունը շարունակ տանում է, սակայն հենց անկողին եք մտնում, քնելու ցանկությունը կորչում է, ծանր մտքերը տանջում են, և շարունակ ցանկանում եք հարմար դիրք գտնել։ Ձեր քնելը ձգձգվում է 30 րոպեից մինչև 2 ժամ, իսկ առավոտյան քունն անբավարար է թվում և հանգստի զգացում չի բերում։
Եթե հոգնել եք գիշերները «ոչխարներին հաշվելուց» և առավոտյան լրիվ կոտրված զգալուց, եթե քնի այս բոլոր ուժասպառ անող խանգարումները, որոնք մեկ բառով կոչվում են անքնություն, ձեզ բերում են ֆիզիկական, մտավոր և հուզական հյուծում, այդժամ դուք պետք է քունը կարգավորեք Միստիկ համալիրի օգնությամբ, որը պարունակում է բնական բաղադրիչներ և վիտամիններ։ Չէ՞ որ քունը մարդու բնականոն կենսագործունեության համար բացարձակապես անհրաժեշտ պայման է։
Միստիկ համալիրը կօգնի ձեզ լավացնելու քնի որակը, նվազեցնելու նյարդային համակարգի գրգռվածությունը և ապահովելու թեթև ու հստակ արթնացում։ Նորից զգացեք այնպիսի ներդաշնակ և հանգստացնող ցանկության իմաստը, ինչպիսին «Բարի գիշերն» է, և այնպիսի առույգ, եռանդով լիցքավորող բառերի իմաստը, ինչպիսին «Բարի լույսն է»։
ԿԻՐԱՈՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Միստիկ խորհուրդ է տրվում ընդունել մեծահասակներին օրը երկու անգամ 1-ական դեղապատիճ՝ ուտելու ընթացքում ջրով խմելով։
Պահել սենյակային ջերմաստիճանում (25°C-ից ոչ բարձր) չոր, երեխաների համար անհասանելի տեղում։
Պիտանիության ժամկետը՝ 3 տարի։
ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
• Լավացնում է քնի որակը՝ նվազեցնելով նյարդային գրգռվածությունը։
• Օգնում է արագ քնելու և թեթև արթնանալու։
• Լուծում է ընդհատուն քնի խնդիրը, ազատում է մղձավանջներից։
• Երկարացնում է խոր քնի փուլը։
• Նպաստում է անքնության և տագնապայնության վերացմանը։
• Նվազեցնում է զգայունությունը աղմուկի և լույսի նկատմամբ։
• Չի առաջացնում առավոտյան կոտրվածության զգացում։
ԱՈԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ի տարբերություն սինթետիկ քնաբերների՝ Միստիկ համալիրի բաղադրիչները չեն առաջացնում վարժ-վածություն, ցերեկները քնկոտության և առավոտյան ջարդվածության ախտանշան։
Արևագունդ կալիֆորնիականը օժտված է եզակի հատկությամբ, որը միաժամանակ ապահովում է խոր քուն և առույգ արթնացում։
Ապահովում է լավ քուն ցանկացած տարիքում՝ առանց սինթետիկ դեղամիջոցներ օգտագործելու։ Կարելի է օգտագործել երկար ժամանակ։
Ո՞Վ ՊԵՏՔ է ԸՆԴՈՒՆԻ ՄԻՍՏԻԿ
• Նրանք, ովքեր տառապում են անքնությամբ։
• Նրանք, ովքեր անբավարար խոր քնի պատճառով արթնանում են ջարդված։
• Նրանք, ովքեր տառապում են ընդհատուն քնից և գիշերային մղձավանջներից։
• Նրանք, ովքեր ձգտում են լավացնել քնի որակը։