Լրացնում է երեխայի օրգանիզմի օմեգա 3 -ի պակասը
Բազմաթիվ ծնողներ թյուրիմացաբար իրենց երեխայի ուղեղի ակտիվ զարգացումը կապում են դպրոցական ուսուցման շրջանի հետ։ Սակայն այս շրջանն ավելի վաղ է սկսվում, երբ երեխան դեռ նոր է սկսում ճանաչել աշխարհը։ Մինչդեռ եթե մտածենք, ճանաչողական զարգացումը անընդմեջ գործընթաց է, որն սկսվում է ծնվելուց անմիջապես հետո և պահանջում է երեխայի հսկայական մտավոր և էներգետիկ ծախսեր։ Ամեն վայրկյան երեխան ստանում է իր համար ինչ-որ նոր տեղեկատվություն, համեմատում է արդեն իրեն հայտնիի հետ, հիշում և ձևափոխում է գիտելիքների ու փորձի։ Oմեգա 3 Ուղեղի բնականոն գործունեության, մտավոր ունակությունների բարձրացման, ինչպես նաև հիշողության մեջ տեղեկատվության պահպանման համար երեխայի օրգանիզմին անհրաժեշտ են օմեգա-3 բազմաչհագեցած ճարպաթթուներ։ Ապացուցված է, որ այն երեխաների մոտ, որոնց սննդի օրաբաժինը հարստացված է օմեգա-3 ԲՉՃԹ-ով, առավել զարգացած է կոգնիտիվ (ճանաչողական) մտածողությունը, ավելի լավ են գործում ուղեղն ու աչքի ցանցաթաղանթը, իսկ ինտելեկտի գործակիցը բարձր է, քան այն երեխաների մոտ, ովքեր զգում են այդ կենսականորեն կարևոր թթուների պակասը։ Ինչո՞ւ է այդքան կարևոր օմեգա-3-ը երեխաների համար։ Փորձենք պատասխանել այս հարցին՝ սկսելով երեխայի կյանքի առաջին տարիներից։ Լինելով սննդի անփոխարինելի տարրերից՝ օմեգա-3 ԲՉՃԹ -ները սկսում են ակտիվորեն մասնակցել գլխուղեղի բջիջների ձևավորմանը դեռ մինչև երեխայի ծնվելը և շարունակում են իրենց աշխատանքը հետագայում։ Այդ ժամանակ ուղեղին ինչպես երբեք անհրաժեշտ են բջիջների և նրանց միջև նոր կապերի ձևավորման համար շինանյութ։ Գիտնականների կարծիքով՝ երեխայի ուղեղի համար լավագույն սնունդը օմեգա 3 ԲՉՃԹ -ներն են։ Oմեգա 3 Օրգանիզմ մտնելով՝ օմեգա 3-ը նախևառաջ կուտակվում են գլխուղեղի և նվերարտադրողական համակարգի թաղանթային կառուցվածքներում։ Այսպիսով, նրանք նպաստում են ուղեղի ձևավորմանը և զարգացմանը, այսինքն՝ խթանում են վաղ տարիքում երեխայի մտավոր զարգացումը։ Սակայն չարժի մտածել, որ միայն փոքրիկներին են անհրաժեշտ օմեգա-3։ Դպրոցում ուսումը պահանջում է աճող երեխայից առավելագույն կենտրոնացում և նոր նյութն արագ յուրացնելու ունակություն։ Հենց օմեգա-3 ԲՉ6Թ-ներն են օգնում երեխային ավելի արագ մտածելու և ավելի լավ մտապահելու տեղեկատվությունը, ուստի դպրոցականին, հատկապես քննությունից առաջ, պարզապես անհրաժեշտ են օմեգա-3։
ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
• Ամրացնում է երեխայի օրգանիզմը բուռն աճման շրջանում և լրացնում է նրա սննդի օրաբաժնում օմեգա 3 ԲՉՃԹ -ների պակասը։
• Բարձրացնում է երեխայի մտավոր ունակությունները։
• Լավացնում է ուսուցման ունակությունները, ուշադրության կենտրոնացումը և հիշողությունը։
• Ապահովում է կենտրոնական նյարդային համակարգի լիաժեք զարգացումը։
• Նպաստում է երեխայի հիպերակտիվության և բռնկունության նվազմանը։
• Նպաստում է երեխայի օրգանիզմի պաշտպանությանը շրջակա միջավարի անբարենպաստ ներգործությունից։
• Լավացնում է տեսողությունը։
• Կարգավորում է ֆոսֆորա-կալցիումական փոխանակությունը։
ԱՈԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Յունիոր բի սմարթ բնական համալիրը չունի հակացուցումներ և բացարձակապես անվտանգ է երեխայի համար։
Յունիոր բի սմարթի բաղադրության մեջ մտնող օմեգա-3-ն արտադրվում է սաղմոնազգի ձկների լյարդից՝ որակի խիստ հսկողությամբ՝ օգտագործելով մաքրելու և բուրավետացնելու ժամանակակից տեխնոլոգիաներ։
Երեխաների կողմից օգտագործման պարզությունը՝ մրգակարամելային համով ծամելու հաբերն ընկալվում են որպես համեղ կոնֆետներ։
Ո՞Վ ՊԵՏՔ է ԸՆԴՈՒՆԻ ՅՈՒՆԻՈՐ
• Նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաները։
• Բարձր մտավոր և ֆիզիկական բեռնվածությունների ենթակա երեխաները։
• Սննդի օրաբաժնում օմեգա-3 ԲՉՃԹ -ների պակաս զգացող երեխաները։
• Այն երեխաները, որոնց իմունային համակարգը պետք է ամրապնդել։
• Ակտիվ ապրելակերպ վարող երեխաները։
• Ցրված ուշադրության տեր երեխաները, նրանք, ում հիշողությունը և տեսողությունը պետք է լավացնել։
• Հիպերակտիվ և բռնկուն երեխաները։
ԿԻՐԱՈՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Խորհուրդ է տրվում ընդունել 4 տարեկանից մեծ երեխաներին օրը 1-ական դեղապատիճ՝ ուտելու ընթացքում ծամել (ծծել)։ Oմեգա 3
Պահել սենյակային ջերմաստիճանում (25°C-ից ոչ բարձր) չոր, լոիյսից պաշտպանված և երեխաների համար անհասանելի տեղում։
Պիտանիության ժամկետը՝ 3 տարի։