Հանգստացնում է նյարդերը, օգնում սրտին
Պատահում է այսպես. նյարդայնանում ես, և ճնշումն է բարձրանում, սիրտը բռնում, շնչելը դառնում է ծանր։ Ամեն մարդ կյանքում գոնե մեկ անգամ զգացել է նյարդային լարվածության ժամանակ սրտի շրջանում տհաճ զգացումներ կամ ցավեր։ Իսկ այս ամենն այն պատճառով, որ մեր նյարդային համակարգի և սրտի միջև կապն անսովոր մեծ է։
Նյարդային համակարգի բջիջների որոշակի խումբ անմիջականորեն կապված է սրտի աշխատանքի հետ՝ նրան աշխատանքի որոշակի ռիթմ հաղոր-դելով։ Ուստի երբ մարդը նյարդային լարվածություն է զգում, զայրանում է, տագնապում, ստեղծվում է ռեակցիաների որոշակի շղթա. արտադրվում է ադրենալին հորմոն, նյարդային համակարգը ազդանշան է տալիս անմիջականորեն սրտին, որն սկսում է արագ բաբախել, իսկ նրա ռիթմը դառնում է անհամաձայնեցված, արյունատար անոթները նեղանում են, և ճնշումը բարձրանում է։ Ի հետևանս՝ թուլանում է դեպի սիրտ արյան հոսքը, նյարդային համակարգը դադարում է նրան ազդանշան ուղարկելուց, սրտամկանի սնուցումը դառնում է անկանոն. նյարդային և սրտանոթային համակարգերի միջև կապը խանգարվում է։ Հավասարակշռության նման կարգի կայուն խանգարումը կարող է հանգեցնել սրտի գերլարվածության, որը կարող է ավարտվել առողջության հետ կապված լուրջ խնդիրներով, հատկապես սրտի տարբեր հիվանդություններով մարդկանց մոտ։
Նյարդերը հանգստացնելուն, կյանքի ուրախությունը վերադարձնելուն, ինքն իր և շրջապատի հետ ներդաշնակությունը ձեռք բերելուն և իր սիրտն առողջ պահելուն կօգնի Պասսիլատ (Passilat) բնական համալիրը, որը ներառում է բուժիչ հանգստացնող դեղաբույսերի և նյարդային համակարգին անհրաժեշտ վիտամինների փունջ։
ԿԻՐԱՈՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Պասսիլատ Խորհուրդ է տրվում ընդունել մեծահասակներին օրը երկու անգամ 1-ական դեղապատիճ՝ ուտելու ընթացքում ջրով խմելով։ Պահել սենյակային ջերմաստիճանում (25°C-ից ոչ բարձր) չոր, երեխաների համար անհասանելի տեղում։ Պիտանիության ժամկետը՝ 3 տարի։
ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
• Վերացնում է նյարդային լարվածությունը, տագնապի և անհանգստության զգացումը։
• Վերացնում է նյարդային գրգռվածությունը և վերականգնում դեպի սրտամկան արյան հոսքը, որը խանգարվում է սթրեսների ժամանակ։
• Նվազեցնում է նյարդային և սրտանոթային հիվանդությունների զարգացման վտանգը։
• Կանոնավորում է սրտի ռիթմը և լավացնում պսակաձև շրջանառությունը։
• Վերացնում է նյարդային լարվածության հարուցած սրտի շրջանի ցավերը։
• Նպաստում է ուրախության հորմոն սերոտոնինի արտադրությանը։
• Նպաստում է սթրեսների նկատմամբ օրգանիզմի կայունության բարձրացմանը։
• Կանխում է նյարդային պոռթկումները։
ԱՈԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Վերականգնում է նյարդային համակարգի ֆունկցիաները և թույլ չի տալիս, որ սթրեսները քայքայեն սրտանոթային համակարգի աշխատանքը։
Պասսիլատ ԿԱՀ-ի բնական բաղադրիչներն օգնում են տագնապի վիճակներում, նյարդային գերգրգռ-վածության ժամանակ և կարգավորում են ուրախության ու հաճույքի հորմոնի՝ սերոտոնինի արտադրությունը։
Ո՞Վ ՊԵՏՔ է ԸՆԴՈՒՆԻ ՊԱՍՍԻԼԱՏ
• Նրանք, ում նյարդային և սրտանոթային համակարգերը թուլացած են, տառապում են վեգետաանոթային դիստոնիայով։
• Նրանք, ովքեր տառապում են նյարդային համակարգի քրոնիկական ֆունկցիոնալ խանգարումներով, նևրոզներով և սրտի շրջանում ցավերից։
• Նրանք, ովքեր ենթակա են սթրեսների և ուժեղ հուզական բեռնվածությունների։
• Նրանք, ովքեր ենթակա են վատ տրամադրության։
• Նրանք, ովքեր հաճախ են զգում տագնապի և անհանգստության զգացում։