Nikoghayos Tigranyan str. 7
+37493887306

Գել Միլենիում նեո

Հակատարիքային միջոց մաշկի համար

Գաղտնիք չէ, որ այսօր մաշկի ցանկացած արատ հնարավոր է դեկորատիվ կոսմետիկայի օգնությամբ քողարկել։ Սակայն արդյ ո՞ք երկար ժամանակով։ Եվ արդյ ոք ձեզ մաշկը շնորհակալություն կհայտնի՞ իր նկատմամբ նման սպառողական վերաբերմունքի համար։ Չէ՞ որ մեր մաշկը մի ամբողջ քիմիական ֆաբրիկա է, որն աշխատում է իր կանոններով և օրենքներով։ Եվ այդ օրենքները պետք է ոչ միայն գիտենալ, այլև հարգել։ Ամեն օր հարկ է իր մաշկը մաքրել, սնուցել, խոնավացնել և պաշտպանել։ Եվ միայն այդ ժամանակ նա կպատասխանի երախտագիտությամբ՝ գեղեցիկ, առողջ, շենշող տեսքով, որը կուրախացնի ձեզ և շրջապատի մարդկանց։
«Աշխատատար պրոցես է»՝ կասեք դուք։ Եվ ինչպե՞ս այս ամենի համար ժամանակ գտնել։ Հենց ձեզ համար Vision ընկերությունը մշակել է եզակի մթերք, որը հնարավորություն է տալիս հոգ տանելու մաշկի մասին արդյունավետ և դյուրին ձևով։ Զուգակցելով իր մեջ մաշկի համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչների եզակի ֆրակցիա՝ Միլենիում նեո (Millenium Neo) գելը հնարավորություն է տալիս համալիր և անվտանգ հոգ տանելու մաշկի մասին և պահպանելու նրա երիտասարդությունն ու թարմությունը։ Ինչպե՞ս է աշխատում այս եզակի մթերքը։ Եկեք քննենք այն մաշկի կազմության և ֆունկցիաների օրինակով։
Մաշկը կազմված է երեք շերտից՝ վերնամաշկից (էպիդերմիս), դերմայից (բուն մաշկից) և ենթամաշկային ճարպաբջջանքից։ Մաշկի վերին շերտը, որի վրա մենք հիմնականում ներգործում ենք դեկորատիվ կոսմետիկայով, կարելի է պատկերացնել աղյուսի շարվածքի տեսքով՝ ամրացված հատուկ ցեմենտով։ Որպես աղյուսիկներ հանդես են գալիս կերատինոցիտները,այսինքն՝ մեռած բջիջները, որոնք անցել են մաշկի ներսում ամբողջ ճանապարհը՝ ծննդից մինչև մահ։ Տարիքի հետ նոր բջիջների առաջացման պրոցեսը զգալիորեն նվազում է, և մաշկն սկսում է ծերանալ։ Միլենիում նեո գելի բաղադրության մեջ մտնող ժենշենի մզվածքի հակաօքսիդանտային հատկություններն ակտիվորեն խթանում են մաշկի բջիջների բաժանման և նորացման պրոցեսը՝ երկարացնելով նրա կենսագործունեությունն ու երիտասարդությունը։

ԿԻՐԱՈՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Չի պարունակում պարաբեններ և ֆենօքսիէթանոլ։
Օգտագործման առաջին արդյունքները նկատվում են արդեն 5-7 օրից, իսկ մեկ ամիս կանոնավոր օգտագործելուց հետո զգալիորեն բարձրանում են մաշկի տոնուսը և առաձգականությունը, կնճիռները հարթվում են, մաշկը ձեռք է բերում պատանեկան փայլ, դեմքի օվալը ձգվում է։
Պահել սենյակային ջերմաստիճանում (25°C-ից ոչ բարձր) չոր, երեխաների համար անհասանելի տեղում։
Պիտանիության ժամկետը՝ 3 տարի։

ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
• Օգնում է մաշկին պայքարելու ազատ ռադիկալների դեմ։
• Խորությամբ և ինտենսիվ խոնավացնում է մաշկը ներսից և դրսից։
• Բարձրացնում է մաշկի տոնուսն ու առաձգականությունը։
• Կանխում է կնճիռների հայտնվելը։
• Դանդաղեցնում է ծերացման պրոցեսները, հարթում կնճիռները։
• Վերացնում է գրգռվածությունը և միկրոբորբոքումները, արդյունավետ պայքարում է մաշկի անկատարությունների դեմ։
• Չի առաջացնում ալերգիկ ռեակցիաներ, հարմար է մաշկի բոլոր տեսակներին։
• Նպաստում է միկրովնասվածքների ապաքինմանը։
• Չի խցանում ծակոտիները, ապահովում է մաշկի բնականոն շնչառություն։
• Հեշտորեն ներծծվում է, ճարպոտ փայլ չի թողնում։

ԱՈԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
 Միլենիում նեո համալիրի գելանման թանձրության և թեթև կազմվածքի շնորհիվ նրա ակտիվ բաղադրիչներն առանց դժվարության անցնում են մաշկի ամենախոր շերտերը և հեշտորեն ներծծվում են։ Միլենիում նեո գելի բնական ծագում ունեցող ակտիվ բաղադրիչներն օժտված են եզակի հակաբորբոքային և վերքապաքինող հատկություններով և աչքի են ընկնում հումքի բարձր որակով։
Բանաձևն ստեղծելիս օգտագործվել է սիներգիկ մոտեցում՝ նրա բոլոր բաղադրիչները փոխադարձ ուժեղացնում և լրացնում են միմյանց ազդեցությունը։
Ի տարբերություն բանկաներով քսուքների մեծ մասի՝ Միլենիում նեո (Millenium Neo) գելը հերմետիկ փաթեթավորված է (անօդ պոմպ), ինչը կանխում է օդի թափանցումը ներս և բաղադրիչների օքսիդացումը, ապահովում է մթերքի առավելագույն արդյունավետությունը օգտագործման ողջ շրջանի ընթացքում։

Ո՞Վ ՊԵՏՔ է ՕԳՏԱԳՈՐԾԻ ԳԵԼ ՄԻԼԵՆԻՈՒՄ ՆԵՈ
• 30 տարեկանից բոլոր կանայք։
• Այն կանայք, ովքեր ջանում են պահպանել իրենց մաշկը ձիգ և հարթ։
• Նրանք, ովքեր պայքարում են կնճիռների դեմ։
• Այն կանայք, ում մաշկին պահանջվում է սնուցում և խոնավացում։

+374 93 88 73 06


Թողեք Ձեր համարը, մենք կզանգահարենք

    Ձեր անունը*

    Ձեր հեռախոսահամարը*

    ×