Nikoghayos Tigranyan str. 7
+37493887306

Գրանատին Q10 — Կոէնզիմ Q10-ի աղբյուր

Կոէնզիմ Q10-ի աղբյուր

 коэнзима Q10 granatin Q10 Կոէնզիմ Q10-ի աղբյուր

Երիտասարդ տարիներին մեզ թվում է, որ այն հավերժ կտևի։ Սակայն տարիներն անցնում են, և, հայելու մեջ նայելով, մենք ավելի ու ավելի հաճախ ենք մտածում այն մասին, թե ինչպես անել, որ մեր արտաքին տեսքը որքան հնարավոր է քիչ համապատասխանի իրական տարիքին։
Եվ իրոք, բոլոր մարդիկ վաղ թե ուշ մտածում են այն մասին, թե ինչպես ստանան երկար երիտասարդ մնալու և գեղեցկության երաշխիք։ Երիտասարդացնող խնձորների և երիտասարդության հեղուկների մասին շատ է գրվել, իսկ ավելի շատ՝ ասվել։ Սակայն հենց Գրանատին Q10 հավասարակշռված համալիրն է իր բանաձևի մեջ միավորել ամենագլխավոր և բացառիկ բաղադրիչներ, որոնք առավել արդյ ունավետ են պայքարում ծերացման դեմ, երկարացնում են երիտասարդությունը և գեղեցկությունը, ինչպես նաև ամրացնում են առողջությունը։ Մարդու իրական կենսաբանական տարիքը որոշվում է օրգանիզմում կոէնզիմ Q10-ի պարունակությամբ. որքան օրգանիզմում շատ է, այնքան տարիքը փոքր է։ Սակայն տարիքի հետ կոէնզիմ Q10-ի սինթեզը նվազում է, որպես հետևանք՝ սիրտը թուլանում է, մաշկը կորցնում է թարմությունն ու առաձգականությունը, հայտնվում են կնճիռներ։
Գրանատին Q10 համալիրի բաղադրության մեջ մտնող հզոր հակաօքսիդանտները ոչ միայն նպաստում են բջիջների նորացմանը, այլև էներգիայով են լցնում սրտամկանը և ողջ օրգանիզմը։ Զգացեք ձեզ երիտասարդ, գեղեցիկ, առողջ և ուժերով լի Գրանատին Q10-ի հետ։
Զուգակցելով իր մեջ այնպիսի ակտիվ բաղադրիչներ, ինչպիսիք են նուռը և կոէնզիմ Q10-ը Գրանատին Q10 համալիրը իր տեսակի մեջ բացառիկ մթերք է, օժտված հզոր հակաօքսիդանտային հատկություններով։ Նուռն իսկական վիտամինային պայթյուն է, ինչպես նաև հակաօքսիդանտներով ամե-նահարուստ մրգերից մեկը։ Իզուր չէ, որ այն նաև անվանում են երիտասարդության էլիքսիր։ Նրա բաղադրության մեջ մտնում են՝ բետա-կարոտին, C, E, B1, B2, B6 վիտամիններ, ինչպես նաև այնպիսի հանքային նյութեր, ինչպիսիք են կալցիումը, երկաթը, կալիումը և յոդը։ Նուռը նաև ֆոլաթթվի աղբյուր է, որի պակասը նպաստում է վաղաժամ ծերացմանը։ Ինչպե՞ս է նուռը դիմակայում օրգանիզմի ծերացմանը։

ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
• Օգնում է պահպանելու շենշող արտաքին տեսք, կանխում է կնճիռների առաջացումը։
• Դանդաղեցնում է ծերացման պրոցեսները և հնարավորություն տալիս հետաձգել տարիքային փոփոխությունները։
• Նպաստում է բջիջների նորացմանը և վերականգնմանը։
• Ապաակտիվացնում է ազատ ռադիկալների ազդեցությունը։
• Լավացնում է նյութափոխանակությունը և կանխում դրա հետ կապված հիվանդությունների զարգացումը։
• Նպաստում է սրտանոթային հիվանդությունների կանխարգելմանը։
• Խթանում է անոթների լայնացումը, ինչը հանգեցնում է հյուսվածքի արյ ունամատակարարման լավացմանը։
• Մասնակցում է սրտի իշեմիկ հիվանդության զարգացման կանխարգելմանը, սրտամկանի ինֆարկտի վտանգի նվազմանը։

ԱՈԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Գրանատին Q10-ի մեջ առաջին անգամ միավորվել են կոէնզիմ Q10-ի ուժն ու էներգիան հզոր հակաօքսիդանտի՝ նռան հետ։
Գրանատին Q10 համալիրի բաղադրության մեջ նոր սերնդի հակաօքսիդանտ է՝ նռան և կոէնզիմ Q10-ի եզակի ֆրակցիա, որտեղ նուռը սրտանոթային համակարգին հզոր աջակցություն է, իսկ կոէնզիմ Q10-ի երիտասարդությունը երկարացնելու համար հզոր հակաօքսիդանտ։
Գրանատին Q10-ի ակտիվ բաղադրիչները բացառիկ են նրանով, որ արյունաստեղծ և սրտանոթային համակարգերն ամրացնելուց զատ նպաստում են ծերացման պրոցեսների դանդաղեցմանը։

Ո՞Վ ՊԵՏՔ է ԸՆԴՈՒՆԻ ԳՐԱՆԱՏԻՆ Q10
• Նրանք, ովքեր ձգտում են դանդաղեցնել ծերացման պրոցեսները։
• Նրանք, ովքեր ձգտում են հնարավորինս երկարացնել երիտասարդությունը և կյանքի ակտիվ շրջանը։
• Նրանք, ում նյութափոխանակությունը խանգարված է։
• Նրանք, ովքեր տառապում են սրտանոթային համակարգի հիվանդություններով։
• Նրանք, ովքեր օգտագործում են ալկոհոլ և ծխում են։
• Նրանք, ովքեր սնվում են ոչ ռացիոնալ կան տառապում են ավելորդ քաշով։

ԿԻՐԱՈՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Գրանատին Q10 խորհուրդ է տրվում ընդունել մեծահասակներին օրը երկու անգամ 1-ական դեղապատիճ՝ ուտելու ընթացքում ջրով խմելով։
Պահել սենյակային ջերմաստիճանում (25°C-ից ոչ բարձր) չոր, երեխաների համար անհասանելի տեղում։
Պիտանիության ժամկետը՝ 3 տարի։

+374 93 88 73 06


Թողեք Ձեր համարը, մենք կզանգահարենք

    Ձեր անունը*

    Ձեր հեռախոսահամարը*

    ×