Nikoghayos Tigranyan str. 7
+37493887306

Բրեյն-օ-ֆլեքս (Brain-o-flex)

Ընդլայնում է ուղեղի հնարավորությունները


Պարադոքսային փաստ. վերջին տարիներին տեղեկատվական տեխնոլոգիաների կատարած հզոր առաջընթացը պարզորոշ ցույց տվեց մեր մտավոր հնարավորությունների սահմանները: Ընդ որում, այդ սահմանները դնում է ոչ թե տեխնիկան, այլ մեր սեփական ուղեղը: Եվ նույնիսկ մտավոր աքսելերացիան, որը տեղի ունեցավ մարդու հետ դեռ 20-րդ դարում, մեզ թույլ չի տալիս հասնելու կյանքի սրընթաց ռիթմին: Որպես արդյունք՝ մեզ համար ավելի ու ավելի դժվար է հաղթահարել մեզ վրա դրված պարտականությունները: Մարդկանց նման հոգեվիճակը, որոնք ապրում են նոր տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում և ստիպված են համակերպվելու կյանքի սրընթաց ռիթմին և աշխատանքի փոփոխվող պայմաններին, հաստատուն մտել է մեր կյանք և նույնիսկ իր անվանումը ստացել՝ «ուշադրության պակասի համախտանիշ»: Այս համախտանիշն ուղեկցվում է մի շարք ախտանշաններով՝ մարդու համար դժվար է պահպանել կենտրոնանալու ունակությունը, դժվար է կազմակերպել աշխատանքը, նա դառնում է մոռացկոտ և ցրված: Սակայն մեր ուղեղն օժտված է առանձնակի պլաստիկությամբ, այսինքն՝ այն կարող է ընդլայնել և ուժեղացնել իր ֆունկցիաները: Օգնել ուղեղին բարձրացնելու ուշադրության կենտրոնացումը, կարգավորելու ուղեղի արյան շրջանառությունը, լավացնելու հիշելու պրոցեսները և ավելացնելու մտավոր աշխատունակությունը, ինչպես նաև ընդլայնելու տեղեկատվության պահպանման և մշակման շրջանակները կօգնեն Բրեյն-օ-ֆլեքս (Брэйн-о-флекс, Brain-o-flex) բնական կենսահամալիրի ակտիվ բաղադրիչները:

ԱՈԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Բրեյն-օ-ֆլեքս (Брэйн-о-флекс, Brain-o-flex) -ի բաղադրիչները մասնակցում են ուղեղի և նյարդային հյուսվածքի բջիջների վերանորոգմանը և վերականգնմանը, արագացնում են նյարդային ազդակների փոխանցումը:
Ուղեղի աշխատանքի համար առավել լիարժեք և հավասարակշռված «խելացի» բանաձև՝ ուժեղացված օմեգա-3(omega-3, омега-3)-3 ԲՉՃԹ-ով, որոնց արդյունավետությունը մտավոր գործունեության պահպանման մեջ գիտականորեն ապացուցված է:

ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
• Խթանում է մտավոր գործունեությունը:
• Լավացնում է հիշողությունը և բարձրացնում ուշադրության կենտրոնացումը, մտավոր ունակությունները:
• Ունենում է դրական ազդեցություն կենտրոնական նյարդային համակարգի գործունեության վրա:
• Նպաստում է ուղեղի բջիջների վերականգնմանը:
• Ակտիվացնում է արյան շրջանառությունը, դանդաղեցնում ուղեղի ծերացման պրոցեսները, նպաստում է հիշողության տարիքային նվազման կանխմանը և հստակ մտածողության պահ պանմանը:
• Կարգավորում է ճնշումը, վերացնում գլխացավը և գլխապտույտը, ականջներում աղմուկը և զնգոցը:
• Օժտված է հակաաթերոսկլերոտիկ հատկություններով:
• Ավելացնում է ուղեղի արդյունավետ աշխատող բջիջների քանակը՝ աշխատանքի մեջ ներգրավելով նույնիսկ «քնած» բջիջներին:

Ո՞Վ ՊԵՏՔ է ԸՆԴՈՒՆԻ ԲՐԵՅՆ-Օ-ՖԼԵՔՍ
• Այն բոլոր մարդիկ, ովքեր հետևում են իրենց առողջությանը և ձգտում օգնել ուղեղի և նյարդային համակարգի աշխատանքին տեղեկատվական տեխնոլոգիաների և մշտական սթրեսների դարաշրջանում:
• Նրանք, ում աշխատանքի բնույթը կապված է մեծ պատասխանատվության, լարված մտավոր պրոցեսի, բեռնվածությունների անհամաչափության, ստեղծագործական գործունեության կամ բարձր հոգեհուզական լարվածության հետ:
• Նրանք, ովքեր ցանկանում են ուժեղացնել իրենց մտավոր ունակությունները:
• Նրանք, ովքեր ցանկանում են լավացնել ուղեղի ֆունկցիաները և պաշտպանել ուղեղի բջիջները քայքայումից:
• Նրանք, ում տանջում են գլխացավերը, գլխապտույտը, բարձր ճնշումը, ականջներում աղմուկն ու զնգոցը:
• Նրանք, ովքեր սթրես են ապրում, հոգնածություն, քնատություն են զգում:
• Քննաշրջանների ժամանակ ուսանողներին և սովորողներին՝ ուշադրության կենտրոնացումը բարձրացնելու և հիշողությունը լավացնելու համար:
• Նրանք, ովքեր ծխում են և օգտագործում սուրճ ու ալկոհոլ:
• Նրանք, ովքեր ենթակա են աթերոսկլերոզի և ցանկանում են պաշտպանել իրենց անոթները խոլեստերինի բարձր մակարդակից:

ԿԻՐԱՈՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Խորհուրդ է տրվում ընդունել մեծահասակներին օրվա առաջին կեսին 1 դեղապատիճ՝ ուտելու ընթացքում ջրով խմելով: Պահել սենյակային ջերմաստիճանում (25°C-ից ոչ բարձր) չոր, լույսից պաշտպանված և երեխաների համար անհասանելի տեղում: Պիտանիության ժամկետը՝ 3 տարի:

Բաղադրությունը և բաղադրիչների նկարագրությունը
 Բաղադրիչները   1 դեղապատիճը (410 մգ) պարունակում է
Սոյայի լեցիտին 195,16 մգ
Ձկան յուղ (օմեգա-3, EPA/DHA 20/50 ճարպաթթուներ) 133,78 մգ
Գինկգո բիլոբա 15 մգ
Թառափազգի ձկների կաթ 11,97 մգ
Վիտամին E 5 մգ
Բետա-կարոտին 2 մգ

+374 93 88 73 06


Թողեք Ձեր համարը, մենք կզանգահարենք

    Ձեր անունը*

    Ձեր հեռախոսահամարը*

    ×