Վերացնում է բորբոքումները, կանոնավորում միզասեռական համակարգի աշխատանքը
Բակտերիաներ, վիրուսներ, սնկեր, պորտաբույծներ՝ այս բոլոր միկրոօրգանիզմները դեռ մանկությունից մեզ քաջ հայտնի ինֆեկցիոն հիվանդությունների պատճառներն են: Այս վնասակար գործոնների ազդեցությանը մեր օրգանիզմի հիմնական և առաջին ռեակցիան բորբոքումն է, որն առաջին հերթին արտահայտվում է մի շարք անոթային-հյուսվածքային փոփոխություններով:
Բորբոքման պրոցեսը կարելի է բնութագրել այսպես. ախտածին բակտերիաներով ախտահարված հատվածը հրահրում է անոթների լայնացում, ինչի հետևանքով ուժեղանում է արյան մատակարարումը, բարձրանում է անոթների և մազանոթների թափանցելիությունը, ինչը հանգեցնում է արյան պլազմայից լեյկոցիտների դուրս գալուն վնասված հատված: Այսկերպ տեղի է ունենում օրգանիզմում ֆունկցիաների խանգարում: Իսկ դա ազատ ռադիկալների առաջացման լավ հենք է դառնում, որոնք քայքայում են մեր օրգանիզմի բջիջները և հանգեցնում լուրջ հիվանդությունների, որոնց շարքում կարևոր տեղ են զբաղեցնում միզասեռական համակարգի հիվանդությունները:
Միզասեռական համակարգի հիվանդության հիմնական պատճառային գործոն է ծառայում ախտածին ինֆեկցիան, որը երիկամ է թափանցում հեմատոգեն ճանապարհով, այսինքն՝ օրգանիզմում ինչ-որ բորբոքային օջախից արյ ան հոսքով կամ ընդհանուր ինֆեկցիոն հիվանդությունների դեպքում: Սակայն դեպքերի գերակշռող մասում արյան հոսքով երիկամ եկած բակտերիաները չեն մնում, եթե երիկամում չկա երակային կանգ, այսինքն՝ երակային արյան արտահոսքի խանգարումներ:
Հենց երակային կանգը, որը հանգեցնում է երիկամից մեզի արտահոսքի խանգարման, նրա մեջ ախտածին օրգանիզմների մնալու և, ի հետևանս, միզասեռական հիվանդությունների, ինչպիսիք են պիելոնեֆրիտը, ուրետրիտը, ցիստիտը և այլն, առաջացման և զարգացման հիմնական պատճառն է:
Նախևառաջ միզասեռական համակարգի ինֆեկցիոն հիվանդությունների առաջացման վտանգը նվազեցնելուն, միզամուղ ազդեցություն ունենալուն, երիկամները և միզածորանները մաքրելուն կօգնի Նուտրիմաքս+ (Nutrimax) համալիրը: Կատարյալ հաշվեկշռված այս համալիրը պարունակում է ոչ միայն արտահայտված միզամուղ և հակաբորբոքային ակտիվությամբ բուսական բաղադրիչներ, այլև վիտամիններ և հանքային նյութեր, որոնք ամրացնում են անոթների պատերը, նվազեցնում նրանց թափանցելիությունը և իրականացնում են հակաօքսիդանտային պաշտպանություն:
ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
• Օժտված է հակաբորբոքային և հակաբակտերիալ ազդեցությամբ:
• Նվազեցնում է ինֆեկցիոն, այդ թվում՝ միզասեռական համակարգի հիվանդությունների առաջացման վտանգը:
• Կանոնավորում է միզասեռական համակարգի աշխատանքը:
• Արդյունավետ է միզասեռական համակարգի հիվանդությունների կանխարգելման ժամանակ:
• Ունենում է միզամուղ ազդեցություն:
• Նպաստում է երիկամներից և միզածորաններից ավազի և փոքր քարերի դուրսբերմանը, ինչպես նաև խոչընդոտում է դրանց առաջացումը:
• Օգնում է ուրետրիտի և պիելոնեֆրիտի ժամանակ:
ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Նուտրիմաքս -ը (Nutrimax) պարունակում է ոչ միայն արտահայտված միզամուղ և հակաբորբոքային ակտիվությամբ բուսական բաղադրիչներ, այլև վիտամիններ և հանքային նյութեր, որոնք ամրացնում են անոթների պատերը, նվազեցնում նրանց թափանցելիությունը և իրականացնում հակաօքսիդանտային պաշտպանություն:
Ի տարբերություն սինթետիկ միզամուղների՝ Նուտրիմաքս+ի (Nutrimax) բուսական բաղադրիչները ազդում են ավելի մեղմ և բացասական ներգործություն չեն ունենում կենսականորեն կարևոր էլեկտրոլիտների հաշվեկշռի վրա՝ կալիումի պահպանման ազդեցություն:
ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
• Նրանք, ովքեր տառապում են միզասեռական համակարգի բորբոքումից թույլ իմունիտետի, օրգանիզմի հաճախակի գերսառեցման հետևանքով:
• Նրանք, ովքեր հետևում են սպիտակուցային սննդակարգի:
• Նրանք, ովքեր անցնում են միզարտադրության համակարգի բորբոքային հիվանդությունների համալիր բուժում:
• Միզասեռական ոլորտի ինֆեկցիոն հիվանդությունների, ինչպես նաև այտուցների կանխարգելման համար:
• Նրանք, ովքեր կարիք ունեն վերականգնելու և նպաստելու միզասեռական և իմունային համակարգերի աշխատանքը:
ԿԻՐԱՈՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Խորհուրդ է տրվում ընդունել մեծահասակներին օրը 1-ական դեղապատիճ՝ ուտելու ընթացքում ջրով խմելով:
Պահել սենյակային ջերմաստիճանում (25°C-ից ոչ բարձր) չոր, երեխաների համար անհասանելի տեղում:
Պիտանիության ժամկետը՝ 3 տարի: