Խաղողի չեչի մզվածքը ֆլավոնիդների աղբյուր է: Դրանք ունեն արտահայտված հակաօքսիդանտային ակտիվություն, ամրացնում են մազանոթների պատերը, լավացնում միկրոշրջանառությունը, սրտանոթային հիվանդությունների զարգացման կանխարգելիչ միջոց են, ունենում են սպազմոլիթիկ, ազդեցություն, օժտված են հակաբորբոքային, գաստրո- և հեպատոպրոտեկտորային, միզամուղ և լեղամուղ ազդեցությամբ, օրգանիզմից դուրս են բերում ծանր մատաղների աղերը ռադիոնուկլեիդները նվազեցնում են ուռուցքային հիվանդությունների զարգացման վտանգը:
Գինգկո բիլոբայի տերևները ֆլավոնիդային գլիկոզիդների և գինկգոլիդների աղբյուր են, որոնք բազմակողմանի ազդեցություն են ունենում օրգանիզմի վրա՝ ակտիվացնում են ծայրամասային արյան շրջանառությունը, բարձրացնում հյուսվածքների և օրգանների ապահովումը թթվածնով, նպաստում են կանոնավոր ճնշման պահպանմանը, խոչընդոտում թրոմբագոյացմանը, արագացնում կաթվածից հետո ողեղւ բջիջներում վարականգման պրոցեսները, նպաստում մարդու հիշողության և մտավոր գործունեության լավացմանը:
Վիտամիններ C-ն, E-ն հզոր հակաօքսիդանտներ են տարբեր ազդեցությամբ:
Սելենը մտնում է հակաօքսիդանտային պաշտպանության ֆերմենտի գլուտատիոնպերոքսիդազի բաղադրության մեջ:
Բետա—կարոտինն անհրաժեշտ է վիտամինների սինթեզի համար:
Ցինկը մասնակցում է օրգանիզմում հորմոնային ֆունկցիաների իրացմանը, կանոնավորում է իմունային համակարգի վիճակը: